Բրիտանացիների հերթական մեծ պարտությունը

Վերլուծություն

­Հա­յաս­տան­յան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման շա­րու­նակ­վող մեծ պայ­քա­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=284874&l=am), սկսել են ի հայտ գալ նաեւ նյո­ւանս­ներ, ո­րոք ա­ռաջ են քա­շում այն հար­ցը, թե արդ­յոք ու­ղի­նե­րը կշա­րու­նա­կե՞ն մնալ ռուս-ի­րա­նա­կան հե­տաքրք­րութ­յան գո­տում: Իսկ դա այն հարցն է ա­ռաջ քա­շում, թե նման ի­րա­վի­ճա­կում Ա­րեւ­մուտ­քի հա­մար կշա­րու­նա­կի հե­տաքրք­րութ­յան հիմ­նա­կան թե­մա մնալ Մեղ­րիի գի­ծը` Հ­յու­սիս-­Հա­րավ ուղ­ղութ­յամբ փակ պա­հե­լու եւ դրա­նով ռուս­նե­րին Ի­րան-Հնդ­կա­կան օվ­կիա­նոս դուրս գա­լուց կտրե­լու ռազ­մա­վա­րութ­յու­նը:

Այս­պես, նա­խօ­րեին ի­րա­նա­կան տե­ղե­կաց­ված եւ ար­ժա­նա­հա­վատ աղբ­յու­րը հայտ­նեց. «Ի­րանն ա­վար­տել է կար­եւոր ռազ­մա­վա­րա­կան եր­կա­թու­ղու նա­խա­գի­ծը: Կաս­պից ծո­վը (Էն­զե­լի նա­վա­հան­գիստ) եր­կաթգ­ծով միաց­ված էր Պար­սից ծո­ցին (­Բան­դար Ա­բաս), որն այժմ կփո­խի տա­րա­ծաշր­ջա­նի ա­վան­դա­կան առեւտ­րա­յին ու­ղի­նե­րը: Բալ­թիկ եւ Սեւ ծո­վերն այժմ ոչ ակ­տո­ւալ են դար­ձել Ռու­սաս­տա­նի տնտե­սա­կան գոր­ծու­նեութ­յան հա­մար»:

Այս­պի­սով, գործ­նա­կա­նում ռու­սա­կան բեռ­նե­րը Ի­րա­նով Հնդ­կա­կան օվ­կիա­նոս, այս­տե­ղից՝ ողջ ա­սիա­կան եւ աֆ­րիկ­յան տա­րա­ծաշր­ջան, ի­րա­նա­կան բեռ­նե­րը՝ ԵԱՏՄ եւ եվ­րո­պա­կան շու­կա հասց­նե­լու­միան­գա­մայն հե­ռան­կա­րա­յին ու­ղին սկսում է գոր­ծել: Զու­գա­հեռ, ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է նաեւ Ադր­բե­ջա­նով ՌԴ-Ի­րան կապն ա­պա­հո­վող եր­կա­թու­ղու կա­ռու­ցու­մը: Ի­հար­կե, հար­մար տար­բե­րակ կլի­ներ, որ գոր­ծեր նաեւ Մեղ­րիով Նա­խի­ջե­ւան-Ի­րան ուղ­ղութ­յու­նը: Բայց ե­թե ան­գամ կով­կաս­յան կո­մու­նի­կա­ցիա­նե­րը լիո­վին փակ մնան ՌԴ-Ի­րան կա­պի հա­մար, Կաս­պից ծո­վով հիմ­նա­կան կա­պի հա­մա­կար­գը սկսում է գոր­ծել: Հե­տա­գա զար­գաց­ման հա­մար բա­վա­կան է Կաս­պից ծո­վում բա­վա­րար հզո­րութ­յան հասց­նել ծո­վա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի հա­մա­կար­գը, ո­րը շատ բարդ գործ չէ:

Այ­սինքն, ե­թե 200-300 տա­րի Բ­րի­տա­նիան եւ անգ­լո­սաք­սո­նա­կան աշ­խար­հը կաշ­վից դուրս էր գա­լիս ռուս­նե­րի ու­ղիղ ել­քը Հնդ­կա­կան օվ­կիա­նոս թույլ չտա­լու հա­մար, ա­պա ներ­կա պա­հին, երբ փաս­տա­ցի սկսում է գոր­ծել Աստ­րա­խան - Բան­դար Ա­բաս կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գը, այդ դա­րա­վոր պայ­քա­րի հան­գու­ցա­կետն է դրվում: Կա դրա դեմն առ­նե­լու մեկ տար­բե­րակ եւս, որ անգ­լո­սաք­սո­նա­կան աշ­խար­հը ռազ­մա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նի Կաս­պից ծո­վը՝ բա­ցա­ռե­լով ռուս-ի­րա­նա­կան տրանս­պոր­տա­յին ո­րե­ւէ նա­վի շարժ: Եվ այն, որ այս պա­հին Լոն­դո­նը փոր­ձում է գնալ ռուս­նե­րի հետ հա­կա­մար­տութ­յան թե­ժաց­ման բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ գլխա­վոր թա­տե­րա­բե­մում՝ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, գա­լիս է հու­շե­լու, որ անգ­լո­սաք­սերն ա­մե­նե­ւին էլ պայ­քա­րը դեռ տա­նուլ տված չեն հա­մա­րում:

Այ­սինքն, չնա­յած Մոսկ­վա­յի բո­լոր նա­խազ­գու­շա­ցում­նե­րին, որ Ռու­սաս­տա­նի տա­րած­քին ա­րեւմտ­յան զեն­քով ուկ­րաի­նա­ցի­նե­րի կող­մից հար­ված­նե­րը կհա­մա­րեն, որ­պես ա­րեւմտ­յան հար­ված­ներ, եւ կտան հա­մար­ժեք պա­տաս­խան, Բ­րի­տա­նիան, նրա հետ­քե­րով՝ մի շարք այլ եվ­րո­պա­կան մանկ­լա­վիկ­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Կիե­ւին ցու­ցադ­րա­բար նման հար­ված­ներ հասց­նե­լու ար­տո­նութ­յուն տվե­ցին: Թե դա ինչ նոր լար­վա­ծութ­յան կհասց­նի, դեռ կտես­նենք, ա­ռա­վել եւս, երբ նույն Բ­րի­տա­նիան եւ եվ­րո­պա­կան մանկ­լա­վիկ­նե­րը շա­րու­նա­կում են հա­մա­ռո­րեն խո­սել նաեւ Ուկ­րաի­նա զորք մտցնե­լու մա­սին, իսկ ռուս­նե­րը մի­ջու­կա­յին ու­ժե­րի մաս­նակ­ցութ­յամբ զի­նա­վար­ժանք­ներ են անց­կաց­նում: Սա­կայն այս պա­հին բրի­տա­նա­ցի­նե­րի նման քայ­լե­րը քիչ հա­վա­նա­կան է, որ էա­կան տե­ղա­շար­ժե­րի կբե­րեն:

Այս­պես, ի­րո­ղութ­յունն այն է, որ ա­ռանց նման թույլտ­վութ­յան Կիե­ւը մինչ այս ա­րեւմտ­յան զեն­քով ՌԴ տա­րած­քին հար­ված­ներ հասց­նում էր: Բայց ա­սել, թե դա շատ թե քիչ է­ֆեկ­տիվ ազ­դե­ցութ­յուն է թող­նում ուկ­րաի­նա­կան ռազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա, սխալ կլի­ներ: Ի­րա­կա­նում ընդ­հա­նուր ռազ­մա­կան պատ­կե­րը սա է: Ռուս­նե­րը շա­րու­նա­կում են ակ­տիվ հար­ձա­կում­նե­րը ճա­կա­տա­յին ողջ գծով մեկ՝ Զա­պո­րո­ժիեից մին­չեւ Խար­կով: Դ­րա­նով, գնա­լով միայն նոս­րա­ցող ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը մեծ ու փոքր բա­խում­նե­րի մեջ են ներ­քաշ­ված այն­պի­սի մեծ տի­րույ­թով, որ կանգ­նել են ու­ժե­րի ան­բա­վա­րա­րութ­յան լրջա­գույն խնդրի ա­ռաջ: Ինչ­պես, օ­րի­նակ, Խար­կո­վի ուղ­ղութ­յամբ վեր­ջին հար­ձա­կու­մը ցույց տվեց, մի կերպ պաշտ­պա­նութ­յուն կա­ռու­ցե­լու հա­մար ուկ­րաի­նա­կան կողմն ար­դեն ստիպ­ված է ճա­կա­տի տար­բեր հատ­վա­ծից ա­ռանց այդ էլ չբա­վա­րա­րող ու­ժե­րի մի մա­սը տե­ղա­փո­խել նոր ճա­կատ: Մինչ­դեռ, ինչ­պես հենց ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են պնդում, ռուս­ներն ան­գամ ի­րենց հիմ­նա­կան ռե­զերվ­նե­րը դեռ պայ­քա­րի մեջ չեն մտցրել եւ հի­մա պատ­րաստ­վում են նոր ճա­կատ­ներ բա­ցել Խար­կո­վի մար­զի հյու­սի­սա­յին հատ­ված, Սու­մի մարզ եւ այլն: Ու թե պա­տե­րազ­մի նոր մասշ­տաբ­նե­րի պա­րա­գա­յում ինչ­պես են փա­կե­լու ա­մեն մի հեր­թա­կան ռազ­մա­ճա­կա­տում ռուս­նե­րի հար­ձա­կում­նե­րը, մեծ հարց է: Զո­րա­հա­վա­քը շա­րու­նա­կում են, ար­դեն ստիպ­ված են աս­տի­ճա­նա­բար իջեց­նել զո­րա­կո­չա­յին հա­սա­կը, հա­վա­քում եւ ռազ­մա­ճա­կատ են ու­ղար­կում տնտե­սութ­յան կա­րե­ւո­րա­գույն ո­լորտ­նե­րի (ինչ­պես, ա­սենք, մի­ջազ­գա­յին բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող վա­րորդ­նե­րին եւ այլն) մաս­նա­գետ­նե­րին: Եվ ան­գամ այդ ծայ­րա­հեղ քայ­լե­րով մի կող­մից՝ ռազ­մա­ճա­կա­տի կա­րիք­նե­րը բա­վա­րա­րել ար­դեն գրե­թե չեն կա­րո­ղա­նում, մյուս կող­մից, մին­չեւ վերջ ոչն­չա­նում է տնտե­սութ­յու­նը, է­ներ­գե­տի­կա­յից մնա­ցել են միայն ա­տո­մա­կա­յան­նե­րը, ո­րոնք էլ կանգ­նած են նո­րոգ­ման եւ վա­ռե­լի­քի ան­լու­ծե­լի խնդրի ա­ռաջ, եւ այս­պես շա­րու­նակ, բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում կա­տաստ­րո­ֆան շատ մոտ է:

Այս­պի­սով, ի­րոք Ա­րեւ­մուտ­քի հա­մար վեր­ջին տար­բե­րակ է մնում Ուկ­րաի­նա զորք մտցնե­լը: Բայց բո­լորն են հաս­կա­նում, որ նախ՝ դա նշա­նա­կում է Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ: Եր­կոր­դը. ե­թե ան­գամ Մոսկ­վան բա­վա­րար­վի սո­վո­րա­կան սպա­ռա­զի­նութ­յամբ ա­րեւմտ­յան այդ ու­ժե­րին սո­վո­րա­կան հար­ված­ներ հասց­նե­լով, ա­պա այդ դեպ­քում եվ­րո­պա­կան տվյալ երկր­նե­րը ներ­քին պայթ­յուն­նե­րից դժվար թե խու­սա­փեն: Չ­նա­յած, սպաս­վող հա­մաեվ­րո­պա­կան ընտ­րութ­յու­ններն այս մա­սին, սպաս­վում է, որ շատ բան կհու­շեն: Բ­րի­տա­նա­ցի­ներն էլ ի­րենք են խոս­տո­վա­նում, որ այս պա­հին գտնվում են ան­ցած դա­րի 50-ա­կա­ննե­րից ի վեր ա­մե­նա­խո­րը տնտե­սա­կան եւ քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մում, այ­սինքն, բա­ցի շպիո­նա­կան ա­վանտ­յու­րա­նե­րից, ռազ­մա­կան ա­ռու­մով գրե­թե ո­րե­ւէ բա­նի ըն­դու­նակ չեն: Իսկ երբ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում խնդիր­նե­րը լուծ­վում են ի­րա­կան ռազ­մա­բե­մե­րում, ա­վանտ­յու­րա­նե­րով հե­ռուն չես գնա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում