Մեր զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը. Մովսես սրբազան

Հասարակություն
Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյանը եւ Թեմական Խորհրդի ատենապետ Մարտին Հովհաննիսյանը հա մատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի հոգևոր դասը և թեմական խորհրդի անդամները դատապարտում են մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած աննախադեպ միջադեպը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի մուտքը հուշահամալիրի տարածք՝ աղոթք բարձրացնելու առ Աստված 1918 թ. մայիսյան հերոսամարտերի նահատակ հայորդիների հոգիների հանգստության համար:
 
Այդ խորապես չգիտակցված քայլը մտահոգություն և անհանգստություն պատճառեց թեմի հոգևոր դասին, թեմական խորհրդի անդամներին ու հուզմունք առաջացրեց հավատացյալ զավակների հոգիներում: Ինչպես ասում էր երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսը. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում», ուստի յուրաքանչյուր հայ քրիստոնյայի պարտքն է բարձր պահել պատիվը Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
 
Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը և մաղթում արևշատ օրեր:
 
Թող Տերն անսասան պահի մեր հայրենիքը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:
Аrmchurchnews
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում