Դատապարտում ենք կատարվածը. Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ

Հասարակություն
Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը  հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. 
 
«Ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք, թէ ոստիկանութեան ծառայողները եւ անվտանգութեան ուժայինները ինչպէս կը խոչընդոտէին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններու մուտքը Սարդարապատի Հերոսամարտի Յուշահամալիր, ուր եկեղեցականաց դասը իր յարգանքի տուրքը պիտի մատուցանէր մեր հերոսներուն յիշատակին։
 
Ոստիկանութեան եւ անվտանգութեան ծառայողներու կողմէն Հայոց Հայրապետին եւ եկեղեցականներու նկատմամբ դրսեւորուած անթոյլատրելի եւ ամօթալի պահուածքն ու Յուշահամալիրի տարածք մուտք գործելու անօրինական արգելքը ուղղակի միտումնաւոր հարուած է` ուղղուած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիին եւ անոր հաւատացեալ զաւակներուն։
Հայ Եկեղեցւոյ եւ եկեղեցականներուն հասցէին իշխանութիւններու կողմէ վերջին օրերուն հնչած մեղադրանքներուն ու սպառնալիքներուն լոյսին տակ` նմանօրինակ խայտառակ վարքագիծի դրսեւորումը անարգանք է նաեւ այն կառոյցին, որ դարերով կերտած է հայ մշակոյթը, ազգային մեր ինքնութիւնն ու արժեհամակարգը, եղած է Սարդարապատի հերոսամարտի առաջնորդողը եւ բացառիկ ներդրում ունեցած է անոր յաղթական ելքին։
 
Կը դատապարտենք կատարուածը եւ լիայոյս ենք, որ նմանօրինակ անպատուաբեր արարքները կ’արժանանան մեր հասարակութեան լայն շերտերու դատապարտութեանը։
 
Ազգային կեանքի դժուարին այս օրերուն մեր զօրակցութիւնը կը յայտնենք Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ անոր առաջնորդութեամբ` հոգեւոր մեր եղբայրներուն ու մեր հայրենակիցներուն։
 
Կ’աղօթենք որ Աստուած անսասան պահէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանի Հանրապետութիւնը եւ օրհնէ հոգեւոր, ազգային, խաղաղ ու ապահով կեանքին համար մաքառող անոր զաւակները»:
 
Armchurchnews
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում