Եթե այս շարժումը հաջողություն չունեցավ, ապա մենք արդեն գոյություն չենք ունենա. Վոլոդյա Հովհաննիսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Արցախյան առաջին պատերազմում Բերձորի միջանցքի ազատագրման, Վարանդայի ու Սանասարի մարտական գործողությունների մասնակից, Սիսական 2-րդ վաշտի հրամանատար, զորամիավորումների զորային հետախուզության նախկին պետ, պահեստազորի գնդապետ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

— Ըստ էության, Բագրատ սրբազանը դուրս է եկել Փաշինյան-Ալիեւ դուետի դեմ։ Արդյո՞ք կստացվի այս շարժումը տրամաբանական ավարտին հասցնել:

— Այո՛, կստացվի։

— Ոստիկանների ագրեսիվ պահվածքն ինչպե՞ս կմեկնաբանեք, ովքեր Ամենայն Հայոց կաթողիկոսին թույլ չէին տալիս մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին:

— Գնահատում եմ որպես շատ վատ արարք: Դրանք հանուն փողի իրենց պատիվը, ազգը, հավատը կորցրած ոչնչությունների խումբ են, այլ ոչ ոստիկան։

— Դեռ որքա՞ն պետք է այս ամենը շարունակվի, կարո՞ղ ենք ասել, որ այժմ հասել ենք այն եզրագծին, որից անդին՝ կամ ամեն ինչի փլուզում է, կամ՝ փրկություն:

— Մենք իրադարձությունների անդունդի մեջ ենք, քանի որ կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, բանակը, անվտանգության բոլոր բաղադրիչները եւ Փաշինյան-Ալիեւ դուետը հայ ժողովրդին ստրկացրել է հանուն թուրքի շահի։

— Իսկ մեր հասարակությունը որքանո՞վ է սթափ եւ սառը գնահատում ստեղծված իրավիճակը:

— Գիտեք, մեր հասարակությունն իր 90 տոկոսով պետք է կանգնի սեփական փրկության համար եւ գիտի, որ Փաշինյանը այն գործիչն է, ով սպասարկում է թուրքական շահերը։ Պարզապես, հասարակությանը պետք է ստացվի հետեւել իրադարձությունների հետագա ընթացքին։

— Ի վերջո, Դուք տեսնու՞մ եք Նիկոլ Փաշինյանի հեռացումը, թե՝ ոչ։ Այս շարժումը դեպի մարմա՞ն կգնա, թե՞ բոլորովին այլ զարգացումների փուլ ենք մտնում:

— Կարծում եմ՝ եթե մարման գնաց, ապա մարելու է հայի գոյությունը։ Եթե այս շարժումը հաջողություն չունեցավ, ապա մենք արդեն գոյություն չենք ունենա։

— Կարծում եք՝ ՔՊ-ն որեւէ զիջումների կգնա՞, թե՞ կշարունակեն մինչեւ վերջ կառչած մնալ իրենց աթոռներից։

— Նիկոլ Փաշինյանը, լինելով այդ տեսակ անձնավորություն, նա իրեն հանձնարարած խնդիրը մինչեւ վերջ պետք է տանի, քանի որ Փաշինյանը փրկում է իր անձը եւ փորձում է ասել, որ ինքն ինչ-որ մի բան է անում։ Արցախը եւ Հայաստանը տալուց հետո Փաշինյանը փորձում է Հայաստանի գոյության ուրվականը պահել, որպեսզի արդարացնի իրեն։

— Իշխանական քարոզչամեքենան քննադատում է, թե՝ իբրեւ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում…

— Չգիտես ինչու, եկեղեցու անունը հաճախ տալիս են, բայց ոչ ոք չի ասում որ Ձիրավի ճակատամարտի ոգեկոչողը Ներսես կաթողիկոսն էր։ Ինչո՞ւ է շատերին թվում, որ եկեղեցին պետք է լուռ կերպով կողքից նայի եւ աղոթի, թե ինչպես է հայ ժողովուրդը մահանում։ Եկեղեցին փորձում է ոչ թե քաղաքականությամբ զբաղվել, այլ փրկել երկիրը եւ ժողովրդին։ Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, փրկում է ազգը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում