«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ովքեր են այս օրերին նոր կուսակցություններ ստեղծում

Ներքաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ աջակիցներից «Երիտասարդի ձայն» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը, որը 2021 թվականին եղել է նաեւ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, ինչպես նաեւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Էջմիածնի ավագանու «Էջմիածին» դաշինքի խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը կուսակցություն են հիմնադրել՝ անունն էլ դրել՝ «Առաջ»: Կուսակցության անդրանիկ համագումարին Կենտրոնական Գործադիր Կոմիտեի նախագահ է ընտրվել Հովհաննես Հարությունյանը: Թե արդյոք սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանն այլեւս հույսեր չի կապում «Հայաստան» դաշինքի հետ, ոչ էլ` հետո քոչարյանականներով ձեւավորված «Մայր Հայաստան» շարժման, եւ որոշել է նոր քաղաքական հենարան ստեղծել, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, Ն. Մանթաշյանը պնդում է. «Կուսակցության հետ կապ ունեն այստեղ գտնվող անձինք, Ռոբերտ Քոչարյանը կապ չունի»:

Մշտապես հակառուսական դիրքերից հանդես եկող քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը եւս հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մասին, որի նպատակն է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Նոր ուժ»՝ այսպես է կոչվելու արեւմտամետների շարքերը համալրող այս նոր կուսակցությունը, որի առաջնորդը կարեւորում է ոչ միայն ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելը, այլեւ՝ դուրս գալը ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից: Կարճ ասած՝ քաղաքականություն է մտնում մի նոր Լեւոն Շիրինյան, պարզապես՝ երիտասարդ: Չէ որ քաղաքագետից Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ դարձած Շիրինյանն էլ է նույն հակառուսական երգը երգում, ինչ Սիմոնյան Գուրգենը:

Սեփ. լրատվություն

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան