Սպերցյանի ունիվերսալ ունակությունները թույլ կտան նրան խաղալ «Բորուսիայի» պես թիմերում.Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի, «Զենիթի» և «Դինամոյի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
«Էդիկը Եվրոպային պատրաստ էր դեռ ավելի վաղ՝ մեկ տարի առաջ։ Ես չեմ լսել «Բորուսիայի» մասին, բայց Սպերցյանի ունիվերսալ ունակությունները թույլ կտան նրան խաղալ նման թիմերում։ Այնքան էլ կարևոր չէ, թե որ ակումբ ես գնում, քանի որ նա ունակ է արագ ադապտացվելու»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
https://iravunk.com/sim/?p=284774&l=am/