Դեւը հասկանալով, որ պարտվում է՝ դիմում է ինչ-որ ծայրահեղ միջոցների. Միհրդատ Մադաթյան

Ներքաղաքական

Անդրադառնալով նիկոլական պաշտոնյաներին` «Իրավունքի» հետ զրույցում «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հայտնի հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ նշեց հետեւյալը. «Եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավաքված, սրանք ելնելով ինչ-որ ալիքի վրա` խայծ բռնեցին եւ կարողացան որեւէ կերպ տպավորություն ստեղծել՝ կոստյում հագնելով, որ իրենք էլ են անձ, ապա ես վստահորեն կասեմ, որ հոգեբանական եւ մարդկային առումով չկան այնտեղ անձինք, կան բազմաթիվ անձերի համախմբումներ` քննադատ անձ Նիկոլ Փաշինյանի, ղարաբաղասեր անձ Նիկոլ Փաշինյանի եւ ղարաբաղահանձ անձ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա հարց է ծագում` ո՞ր մեկին դրանցից վերաբերվենք որպես անձ, որպեսզի հետը վարվենք։ Ինչ-որ անձի, որ վերցնում ես, պետք է հետը վարվես, չէ՞, հասկանաս՝ ինչպիսի՞ն է այս մարդը, եւ այդ որակի մեջ իր հետ վարվես։ Ո՞րը վերցնենք, «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությո՞ւնը, թե՞ լուռ նայելով` ինչպես են Արցախից 120.000 մարդ դուրս գալիս եւ ոչ մի բանով չմասնակցել։ Թե՞ վերցնենք այն, որ պատերազմով հանձնեցին տարածքները։ Իսկ գուցե այսօրվա Տավուշի հանձնո՞ւմը վերցնենք: Ասում էին` ինչ ուզում ենք, բանակցում ենք, եւ հետո կուռկուռի ձագի պես նստում էին, որ Ալիեւը իրենց շան տեղ չի դնում։ Ախր բոլորս էլ հիշողություն ունենք եւ հիմար չենք։ Վերջապես 21-րդ դարում համացանց կա, եւ այդ ամենը ձայնագրված կա։ Եկեք որպես անձ չգնահատենք նրանց։ Ինչպես Բագրատ սրբազանն է ասում՝ սա կարող ենք գնահատել, որպես կոտոշավոր, պոչավոր մի դեւ, որի դեմ այսօր եկեղեցին դուրս է եկել պայքարի, եւ եկեղեցին հաղթելու է, քանի որ ես դրանում համոզված եմ։ Մեր հավատքը հաղթելու է։ Այսօրվա դրությամբ` դեւը հասկանալով, որ պարտվում է՝ դիմում է ինչ-որ ծայրահեղ միջոցների, բանսարկության։ Տեսնում ենք՝ ինչպես են ֆեյքերն այժմ ակտիվացել եւ ինչեր ասես գրում են։ Ու որքան վեհ է մեր եկեղեցին, որ նման հիմար բաներին չի անդրադառնում»։

Ըստ Միհրդատ Մադաթյանի, օրվա իշխանությունը վախեցած լինելու մի շարք պատճառներ ունի. «Առաջին հերթին չեն կարողանալու հասցնել իրենց խոստումներն ավարտին, որոնք տվել են իրենց բարեկամներին՝ ադրբեջանցիներին եւ թուրքերին: Կարծում եմ` այս իրավիճակն արդեն շատ շուտով ավարտվելու է: Մինչդեռ տարածքներ էին փաշինյանական հրոսակախումբը խոսք տվել, որ կհանձնեն Ադրբեջանին, իսկ որքան մտածում եմ՝ դա ոչ միայն Տավուշի մարզից է, այլ նաեւ Գեղարքունիքից, Արարատից, Սյունիքից: Բնականաբար, պատասխանատվություն ունեն ոչ միայն սեփական ժողովրդի առջեւ, այլ նաեւ` արտաքին աշխարհի, քանի որ բազմաթիվ խոստումներ են տվել եւ այլն»:

Ինչ վերաբերում է եկեղեցուն վարկաբեկող հայտարարություններին ու սոցցանցային հարձակումներին, հոգեբանն ընդգծեց. «Տեսեք, ես չեմ խոսում պաշտամունքի եւ կրոնական պատկանելության մասին։ Նախ ակնկալիք չունեմ, որ բոլորը պետք է լինեն հավատացյալներ կամ աթեիստներ եւ այլն։ Սակայն հարգանքը մի կառույցի նկատմամբ, որը հայրենանվեր է եղել դարերով՝ ոչ միայն ակնկալում եմ, այլեւ համարում եմ պարտադիր։ Այսօր այդ մարդիկ ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ Հայաստանի թշնամիներ են հենց նրանով, երբ ամեն կերպ փորձում են ոտնահարել եկեղեցուն՝ սեփական աթոռները պահելու համար։ Խնդիրն այստեղ է, երբ եկեղեցուն, որպես կառույց՝ փորձում են ոտնահարել։ Բազմաթիվ անգամներ Սրբազանին հարց է տրվել Վեհափառի մասով, եւ բազմաթիվ անգամներ այդ մարդը պատասխանել է, որ Վեհափառը տեղյակ է, երկու օրը մեկ հանդիպում են։ Միեւնույնն է, փորձում են ինչ-որ բաներ գտնել։ Այս է ամբողջը՝ պառակտում մտցնել հայ ազգի եւ իր հավատքի միջեւ»։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք՝ այստեղ:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)