Նահանջելով խնդիրները չեն լուծվելու, ավելի բարդանալու են. Գեւորգ Մելքոնյան

Հանդիպում

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

— Լրացավ Առաջին հանրապետության ստեղծման 106-ամյակը, որո՞նք են այն դասերը, որը պետք է քաղենք այս պատմական իրողությունից:

Ամեն տարի, իհարկե, այս մասին խոսում ենք, սակայն եթե անկեղծ՝ ոչինչ չի փոփոխվել մեր ժողովրդի ո՛չ կյանքում, ո՛չ մտածողության մեջ։ Սարսափելին այն է մեր իրականությունում, որ մեր ժողովրդի մեծ մասը գիտի Առաջին հանրապետության այդ խնդիրները եւ դասերը, սակայն, ցավոք սրտի, իրականությունում մենք ո՛չ այդ դասերի հետեւանքի գեթ մեկ տոկոսն ենք քաղում, ո՛չ փորձում ենք ճիշտ մտածել։ Անդադար ստացվում է այնպես, որ միայն խոսքեր են գնում, սակայն իրականում մեր եւ մեր պետության կյանքում քաղաքական, հասարակական, մշակութային մասով՝ սա որեւէ ձևով  չի արտացոլվում։ Ինչպես տեսնում ենք, ընդհակառակը՝ առավել թուլանում է մեր երկիրը։ Ընդամենը մեր ժողովուրդը պետք է իմանա մեկ բան, որ եթե ունենում է պետություն, անկախություն, ապա նա դրա համար պետք է պատրաստ լինի ամբողջ տարին եւ ամեն օր պայքարել, քանի որ պետությունը եւ անկախությունը դրանք այնպես է, որ չեն լինում, որպեսզի միայն վերացնելու մակարդակով մենք ասենք, խմենք եւ անցնենք առաջ։ Ինչո՞ւ, որովհետեւ տեսեք` Առաջին հանրապետությունը ձեւավորվեց, այն լավ էր, թե` վատ էր, մեծ էր, թե` փոքր, բայց կար։ Այն ձեւավորվեց միայն ու միայն պայքարի արդյունքում։ Որեւէ մեկը մեզ չնվիրեց, մեզ նվիրեց ընդամենը միջազգային իրավիճակը, հանգամանքները, եւ մենք կարողացանք օգտվել դրանից։ Մենք դրան պատրաստ էինք որոշակի առումով, քանի որ Զինված ուժեր ունեինք, մտավորականներ եւ կարողացանք ստեղծել Առաջին հանրապետություն։ Եվ ի՞նչն է հետաքրքիր, երբ ճակատագրի հեգնանքով, Առաջին հանրապետության առաջին ճանաչող պետությունը եղել է Թուրքիան։ Սա պետք է մեր ժողովուրդն իմանա։ Թուրքիան է եղել առաջին պետությունը, որը հարյուրամյակներ անց ճանաչել է հայերի պետականություն ունենալու իրավունքը, բայց Թուրքիան ճանաչել է ոչ թե հայերի գեղեցիկ աչքերի կամ բարեհաճության համար, այլ, որովհետեւ հայերը պատրաստ էին, պայքարում էին եւ ցանկանում էին ունենալ պետություն։

Հենց սա ինչ-որ առումով ստիպեց թուրքերին, որ Թուրքիան ճանաչեց Հայաստանը՝ որպես անկախ պետություն։ Կարեւոր չէ, թե այդ սահմանները 11,000 էին, որքան էին, կարեւորն այն էր, որ մեր պայքարը Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տվեց իր արդյունքը։ Բայց մյուս կարեւոր հարցն այն է, որի մասին մեր ժողովուրդը պետք է իմանա, որ եթե այդ պայքարը ժամանակին աներ, օրինակ, Երզնկայի գծում այդ 720 կմ-ը, որ դատարկ էր մնացել հայկական Զինված ուժերն անընդհատ նահանջել էին, եթե դիմադրեին ժամանակին, Հայաստանը կլիներ բոլորովին այլ սահմաններով պետություն, բոլորովին այլ ունակություն ունեցող եւ այսօր ամենաառաջատար պետությունը կլիներ տարածաշրջանում, ոչ թե ամենախղճուկը, ինչպես այսօր է։ Սակայն մենք ի՞նչ արեցինք, նախըտրեցինք նահանջել, փախչել մինչեւ հասանք ամենավերջին կետին։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ նահանջելով խնդիրները չեն լուծվելու, խնդիրներն ավելի բարդանալու են։ Մեզ համար շատ կարեւոր է իմանալ այն, որ եթե ինքը կռվեր ոչ թե Արարատյան դաշտում, այլ Բասենում՝ այս նույն պայքարն անելով այնտեղ, ապա ունենալու էր ավելի մեծ եւ հզոր պետություն։

— Ինչո՞ւ մի նոր Սարդարապետ չենք կարողանում ունենալ, երբ ցեղասպանությունից երեք տարի անց հնարավոր եղավ ճակատամարտում հաղթել։

— Որովհետեւ մեր ժողովուրդը դեռ մտածում է, թե տեղ ունի նահանջելու։ Այսինքն՝ Արցախից պետք է փախչի Սյունիք, Սյունիքից պետք է փախչի Վայոց ձոր, Վայոց ձորից պետք է փախչի Երեւան եւ այդպես շարունակ։ Մարդկանց մոտ, կարծես թե, 1917 թ․-ից կա այն մտածողությունը, որ փախչելու տարածք դեռեւս կա։ Մենք երբ գիտակցեինք, որ փախչելու տարածք այլեւս չկար, պետք էր պահեինք Էրզրումը՝ մենք կպահեինք նաեւ Կարսը, բայց մեր ժողովրդի մոտ 1917 թվականից հետո` 100 տարի անց էլ՝ դեռեւս նույն մտածողությունն է։ Այս մտածողությունը պետք է փոխվի, եւ գիտակցենք, որ փախչելու տարածք չկա։ Ուզում ես փախչես, ուզում ես նահանջես՝ միեւնույնն է, վերջում գալու ես մի կետի, որն այլեւս անվերադարձ է։ Նույնն այժմյան վիճակն է։ Մեր ժողովուրդը մտածում է, որ կան նահանջելու տեղեր։ Այս գյուղը տվեցին, կնահանջենք, այն գյուղը տվեցին, կնահանջենք։ Փախչելու մտածողությունն է, որ չի փոխվել մեր մոտ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)