Կոչ ենք անում ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերին դրսեւորել համարժեք դիրքորոշում. «301-ի խորհուրդ»

Ներքաղաքական
«301-ի խորհուրդ» նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Հանրապետության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների Սարդարապատի հուշահամալիր այցի ժամանակ ՀՀ օրվա իշխանությունները ներկայացնող Նիկոլ Փաշինյանի և իր անվտանգության աշխատակիցների ու ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողների կողմից հարուցած արգելքներն ու ողորմելի պահվածքով ուղեկցված միջադեպը վիրավորանք են ոչ միայն Վեհափառ Հայրապետի և եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։
 
Կատարվածը դիտարկում ենք որպես ՀՀ օրվա իշխանությունների կողմից 2018 թ.-ից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող արշավի շարունակություն։
 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա հոգևոր առաջնորդը մշտապես եղել են արևմտյան ուժային կենտրոնների թիրախում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ըստ ՀՀ Սահմանադրության, ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչը խիստ անհանգստացնում է ԱՄՆ պետքարտուղարությանը, ինչին նա պարբերաբար անդրադառնում է կրոնական ազատություններին վերաբերվող իր ամենամյա զեկույցներում։
 
Հավաքական արևմուտքը նպատակ ունի զրկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր սահմանադրական կարգավիճակից` հավասարեցնելով նրան աղանդավորական կազմակերպությունների կարգավիճակին։
 
Ընդհանրապես, հետխորհրդային երկրներում ընդհանրական առումով Ուղղափառ Հավատքի, մասնավորապես ուղղափառ Եկեղեցիների դեմ պայքարը, նրանց թուլացման և մասնատման փորձերը հանդիսանում են ԱՄՆ կողմից իր միաբևեռ գաղութատիրական գերիշխանությունը պահպանելու կարևորագույն գործիք։
Դատապարտելով ՀՀ օրվա իշխանությունների, մասնավորապես ոստիկանության հատուկ ստորաբաժանման կեցվածքը մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Վեհափառ Հայրապետի և մյուս հոգևորականների հանդեպ, կոչ ենք անում ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերին մեծագույն պատասխանատվությամբ գիտակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող գործընթացների լրջությունը և դրսևորել համարժեք դիրքորոշում», - ասված է հայտարարության մեջ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում