«ՎԱՂԱԺԱՄ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՄ ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ ՆԿԱՏՄԱՄԲ». ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Սպորտ

Iravunk. com-ի մարզական թղթակիցը, բացառիկ զրույց է ունեցել, վերջերս Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած Ավանդական ուշու - սանդայի Եվրոպայի 19-րդ առաջնությունում ոսկե մեդալ նվաճած, Եվրոպայի նորընծա չեմպիոն ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթական մրցելույթները. - 65 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մեկնարկային մենամարտի ժամանակ վաղաժամ հաղթանակ եմ տոնել ադրբեջանցի հակառակորդիս նկատմամբ։ Մենամարտի առաջին ռաունդում զիջեցի նրան, սակայն երկրորդ ու երրորդ ռաունդներում շատ մեծ առավելությամբ հաղթեցի։Տեղյակ էի, որ ադրբեջանցի մրցակից պիտի ունենամ, բայց չգիտեի, որ հենց մեկնարկում եմ պայքարելու նրա դեմ։ Նշեմ, որ ադրբեջանցի մարզիկը բավականին տիտղոսակիր մարզիկ էր, Եվրոպայի վեցակի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր ու 33 տարեկան էր, իսկ ես 19 տարեկան եմ։ Որքան էլ զարմանալի թվա, այս մարզաձևում թույլատրվում է նման մեծ տարիքային տարբերություն։ Երկրորդ մենամարտում էլ հաղթեցի ազգությամբ շվեդ մրցակցիս 2։0 հաշվով, իսկ եզրափակչում հաղթեցի վրացի մրցակցիս։ Եվրոպայի չեմպիոն դարձա, շատ մեծ ուրախություն ապրեցի, աննկարագրելի զգացողություններ առաջացան, երբ հնչեց մեր երկրի հիմնը, ծածանվեց եռագույն դրոշը։Առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն, սա ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է, մեծ բեռ իմ ուսերին, որ ձգտեմ ու հասնեմ ավելիին, քանի որ չեմպիոնությունը պահելը դժվար է։ Պիտի առաջ շարժվեմ ու նվաճեմ նաև Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Անձնական մարզիչս Գևորգ Ալիխանյանն է, շատ շնորհակալ եմ նրան ջանք ու եռանդ չխնայելու համար։ Իսկ ահա Դավթի անձնական մարզիչը ԳԵՎՈՐԳ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ, ով նաև հավաքականի երիտասարդների գլխավոր մարզիչն է, այսպես ամփոփեց մրցաշարը.«7 ոսկե մեդալ երբևէ չէինք նվաճել Եվրոպայի առաջնությունից, եղել էր 2 մեդալ նախորդ տարիներին։ Մեր մարզիկները պատմություն կերտեցին, սա իսկապես աննախադեպ նվաճում էր, մեր սպասվածից նույնիսկ ավելին եղավ, բոլորն էին զարմացած, մյուս երկրները մեզանից օրինակ էին վերցնում։ Մրցաշարին մասնակցում էին 31 երկրների 1048 մարզիկներ։

Ուշու - սանդան Օլիմպիական ընտանիք է մտել արդեն փորձնական, եթե լինի մշտական կազմում, շատ լավ կլինի»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում