Գետը փոխել է հունը, ու կարիք է լինելու կա՛մ այդ նոր հունն ամրացնել, կա՛մ այն վերադարձնել նախկին հուն. Քարտեզագիրը աղետի գոտու վերականգման մասին

Թեմա

Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել, որոնցից  5-ը խոշոր  կամուրջներ են։ Այս մասին հայտնել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդգծելով.

-Ընդհանուր առմամբ՝ 17 կամուրջ է փլուզվել։ Դրանց մի մասը փոքր կամուրջներ են՝ համայնքային նշանակության, բայց նաև փլուզվել է 5 խոշոր կամուրջ, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանք վերականգնելու համար։ Այդ կամուրջների փլուզման հետևանքով ստեղծվել է բնակավայրերի հետ կապի լուրջ խնդիր։ Եթե փոքր  համայնքների պարագայում լուծումներ գտնվել են և այդ համայնքներում կապի խնդիր չկա, խոշոր կամուրջների փլուզման պարագայում կապի խնդիր ստեղծվել է:

Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի այդ ճանապարհների վերակառուցման համար քարտեզագիր Շահեն Շահինյանը նկատում է.

– Միանշանակ բավականին ժամանակ է պահանջվելու։ Տեղացիները լավ գիտեն, որ Դեբեդը պարբերաբար նմանատիպ վարարումներ ունենում է, իհարկե ոչ այս ծավալների, բայց առնվազն վերջին 30 տարում մենք Մ6-ի ողողման դեպքեր պարբերաբար ունեցել ենք: 

Առաջին հերթին պետք է ջրի մակարդակը փոքր-ինչ իջնի, որպեսզի կարողանան տեղում աշխատանքներ իրականացնել ու վթարավերականգնողական աշխատանքներ կատարել։ Իմ գնահատականով՝ այստեղ առավել կարևոր է, որ առաջնային վերականգնվեն այդ բնակավայրերի էներգամատակարարումը, ջրամատակարարումը, քանի որ հեղեղումների հետևանքով ունենք նաև վնասված կոմունիկացիաներ, ու կարևոր է, որ առաջնահերթ տեղի բնակչությունն ապահովվի էլեկտրաէներգիայով ու խմելու ջրով, հետո նոր միջպետական ճանապարհների վերանորոգումը սկսվի։ 

Էլի եմ ասում, որ այդ ամենի համար հարկավոր է, որ ջրի մակարդակը փոքր-ինչ իջնի, ու ջրի հոսքը դանդաղի: Իմ ունեցած տեղեկություններով, քանի որ տեղումները դադարել են, արդեն իսկ այդ աշխատանքները կատարվում են։ Կարծում եմ, ճանապարհի նախնական վերականգնումն օրերի հարց է, իսկ վերջնական վերականգնումը կարող է ամիսներ տևել, քանի որ պետք է զրոյից հենապատեր կառուցվեն, գետի հունը մաքրվի։ 

Ախթալա համայնքի տարածքում գետը փոխել է հունը, ու կարիք է լինելու կա՛մ այդ նոր հունն ամրացնել, կա՛մ այն վերադարձնել նախկին հուն։ Այս հենապատերի կառուցման աշխատանքները բավականին թանկարժեք ու ժամանակատար են։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի