Հրանտ-Լեոն Ռանոսը վարձավճարով կտեղափոխվի Դյուսելդորֆի «Ֆորտունա»։ Այս մասին հաղորդում է Gladbach LIVE-ը։
«Ֆորտունայի» Բունդեսլիգայի ուղեգիրը նվաճելու ձախորդությունից հետո, երբ վերջինս 3:0 հաշվով հաղթելուց հետո պատասխան խաղում պարտվեց «Բոխումին», Ռանոսի տրանսֆերը դարձավ խիստ հավանական։
Պարբերականը նշում է, որ Բունդեսլիգայում վարձավճարի մասին խոսք չի եղել։ Բայց քանի որ «Ֆորտունան» մնաց Երկրորդ Բունդեսլիգայում, տրանսֆերը կկայանա։