Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր եւ հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ սրբազան

Հասարակություն
Հարգելի Հավատացեալ հայորդիներ, հայրենակիցներ,
 
Խոր ցավով եմ գրում՝ արտահայտելու իմ եւ շատերիս մտահոգությունն ու վրդովմունքը մայիսի 28-ին՝ համայն հայության համար նվիրական այդ օրը, Հայաստանում՝ Սարդարապատի հուշահամալիրում, տեղի ունեցած մերժելի եւ դատապարտելի դեպքի կապակցությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբին ոստիկանները խոչընդոտել են մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր։ Հայոց Հայրապետն ու հոգեւորականները գալիս էին այս սուրբ վայր՝ աղոթելու մեր հայրենիքի բարօրության համար, ոգեկոչելու 1918 թվականի հերոսամարտերի հայ նահատակների հիշատակը։
 
Սարդարապատում տարած հաղթանակը, որը տոնում է ողջ հայ ժողովուրդը, մեր միասնության, հաղթանակների, զարթոնքի խորհրդանիշն է։ Բազմաթիվ հայ հոգեւորականներ են մասնակցել այդ հաղթանակի կերտմանը, իրենց կյանքն են ընծայաբերել հայրենիքին։ Ե՛վ խորհրդային տարիներին, և՛ ՀՀ անկախության ողջ ընթացքում չի եղել դեպք, որ մայիսի 28-ին Հայաստանի որևէ քաղաքացու արգելեն այցելել Սարդարապատի հուշահամալիր՝ անկախ նրանից, թե այդ պահին ով է եղել այնտեղ։ Սա ներառում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը, ում վերջին այս այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին։
Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման դեպք է տեղի ունենում։ Հասկանալի է, որ սա Հայաստանում դարձել է քաղաքականություն, որն այլ ինչ է, եթե ոչ հալածանք և բռնություն հայ եկեղեցու ու նրա գահակալի հանդեպ: Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար։
 
Մենք հորդորում ենք ձեզ՝ հավատացյալներին և մեր համայնքի անդամներին, միանալ մեզ՝ դատապարտել այս քայլը: Շատ կարևոր է, որ մենք միասնական լինենք՝ պահանջելու, որ պատասխանատվության ենթարկվեն արարքը կատարողները: Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն հալածանքներն ու բռնությունները Հայ Եկեղեցու հանդեպ։
 
Լինենք միասնական՝ պահանջելու, որ նման մերժելի արարքները հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Ձեր բողոքի ձայնը էական է արդարության և մեր սուրբ ավանդույթների ու իրավունքների պահպանման համար։
 
Օրհնությամբ՝
Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյան,
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ
 
Աղբյուրը՝ ter-hambardzum.net
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում