«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մահացել է հայտնի եզդի հոգեւորական Շեխ Միրզա Սինո Խաթարին

Հասարակություն
ՀՀ Եզդիների Ազգային Միության նախագահ Խդր Հաջոյանը խոր ցավով տեղեկացնում է Լուսապայծառ Լալըշի հայտնի եզդի հոգեւորական, կանանց հովանավոր Խաթունա Ֆարխա սրբավայրի սպասավոր Շեխ Միրզա Սինո Խաթարիի մահվան մասին։
 
«Շեխ Միրզա Խաթարին իր ողջ կյանքում ծառայել է էզդիությանը և մեր գլխավոր սրբավայր Լալըշին՝ որպես իր կրոնի հավատարիմ սպասավոր: Նա ոչ միայն իր հայրենի Խաթարա գյուղի կարևոր կրոնական գործիչ էր, այլև մեր հավատքի բարձր գնահատված ու հարգված հոգևորական։
 
Նրա լայնածավալ կրոնական գիտելիքները և էզդիական ավանդույթների հետ խորը կապը նրան դարձրել են կենտրոնական դեմք մեր համայնքում: Շեխ Միրզա Խաթարիի շնորհիվ պահպանվել են բազմաթիվ կրոնական և պատմական երգեր, որոնք անգնահատելի ներդրում են մեր մշակույթի և հավատքի պահպանման և փոխանցման գործում։
 
Նա իր նվիրումով ու ծառայությամբ ավելի է ամրապնդել սուրբ վայրի համբավն ու նշանակությունը և ամրապնդել մեր համայնքի հոգևոր համախմբվածությունը։
Նրա կորուստը ցավալի իրադարձություն է աշխարհասփյուռ էզդի համայնքի համար, սակայն նրա ժառանգությունը և Շարֆադին կրոնի հանդեպ անխոնջ նվիրվածությունը կապրեն մեր սրտերում և հուշերում:
 
Խորին ցավակցություններս եմ հայտնում Շեխ Միրզայի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու ողջ իմ էզդի ժողովրդին։ Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ և շարունակի իր ճանապարհը դեպի ամենակարող Աստծո Թագավորություն՝ օրհնված իր հովանավոր սուրբ Խաթունա Ֆարխայի զորությամբ և պաշտպանությամբ», - գրել է Հաջոյանը։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան