Կոչ ենք անում սթափվել եւ հրաժարվել նման խայտառակ գործելաոճից հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին. Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի հայրապետական պատվիրակություն

Հասարակություն

Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի հայրապետական պատվիրակությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Տարակուսանքով ականատես եղանք, թե ինչպես մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնին, Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանները և կառավարության անվտանգության աշխատակիցները, բռնի ուժ կիրառելով հոգևորականների նկատմամբ, փորձեցին խոչընդոտել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ուղեկցող հոգևորականների մուտքը հուշահամալիր։ Խստորեն դատապարտում ենք այս ապազգային գործելաոճը, որը մեծ խայտառակություն է մեր համազգային կյանքում և համահունչ չէ նաև ժողովրդավարական արժեքներին։ Այս քստմնելի երևույթի ամբողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ ներկա իշխանությունները։

Արձանագրված փաստ է, որ Սարդարապատի սխրանքն իրագործվել է Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և օրվա Հայոց Հայրապետի ոգեշնչումով ու հայ հոգևորականության գործուն մասնակցությամբ։ Ուստի երեկ տեղի ունեցած միջադեպը Հայ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի և հոգևորականության դեմ գնահատում ենք որպես հերթական ամոթալի ոտնձգությունը հոգևոր մեր արժեքների, ինչպես նաև մեր փառավոր անցյալի նկատմամբ։
 
Մեր որդիական սերը և զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը և, վերստին խստիվ դատապարտելով իշխանությունների ապազգային ընթացքը, կոչ ենք անում սթափվել և հրաժարվել նման խայտառակ գործելաոճից հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին, ինչը վիրավորական է աշխարհասփյուռ հայ հավատացյալների համար»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում