Ականատեսն ենք իշխանությունների անհարիր հրահանգի, որով ոստիկաններին դարձնում են անձնական խամաճիկ. Մկրտիչ սրբազան

Հասարակություն

Արագածոտնի Թեմի առաջնորդ Գերաշնորհ ՄԿՐՏԻՉ եպիսկոպոս ՊՌՈՇՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Խստագույնս դատապարտում և անթույլատրելի ենք համարում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության ազգային տոնին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած ամոթալի միջադեպը, որտեղ իշխանությունների հրահանգով՝ ոստիկաններն ապօրինաբար չէին թույլատրում Ամենայն Հայոց Հայրապետին և եկեղեցականաց դասին մուտք գործել հուշահամալիրի տարածք` աղոթելու։

Խիստ վրդովեցնող և դատապարտելի այս արարքն ամոթալի էջ է դառնալու հայ ժողովրդի պատմության մեջ։ Ականատեսն ենք իշխանությունների կողմից անհարիր հրահանգի, որով ոստիկաններին դարձնում են անձնական խամաճիկ՝ արատավորելու սեփական եկեղեցին և վարկաբեկելու հայ մարդու անունն ամբողջ աշխարհի առջև։ Սարդարապատը մեզ համար եղել է և կմնա իբրև հաղթանակի խորհրդանիշ, որին իր կարևորագույն մասնակցություն է ունեցել նաև Մեր Սուրբ Եկեղեցին։

Դեռ տարիներ առաջ մայիսի 28-ը մենք տոնում էինք համազգային մեծ ցնծությամբ և ուրախությամբ, իսկ այսօր, իշխանությունների ապիկար քաղաքականության հետևանքով այն դարձել է մի խումբ իշխանավորների անձնական արարողությունը։

Մեր զորակցություն ենք բերում Ամենայն Հայոց Հայրապետին և միաբան մեր եղբայրներին, դժվարին այս օրերին հաղթահարելու ազգային ամոթը և չարսիրտ իշխանությունների ամբարտավան վարքը։

Վա՜յ բոլոր նրանց հոգիներին, ովքեր իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին.  «Կապենք Արդարին, քանի որ նա մեզ անհաճո է» (Ես. Գ 9-10)»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում