Վրաստանում քաղաքացիական պատերազմը միանգամայն ռեալ է

Վերլուծություն

­Հա­յաս­տան­յան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին զու­գա­հեռ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=284662&l=am), կան նաեւ բո­լոր ազ­դակ­նե­րը, որ ռուս-ա­մե­րիկ­յան այս կռի­վը տա­րա­ծաշր­ջա­նա­յին բնույթ է կրում: Ն­կա­տի ու­նենք վրա­ցա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը:

Վ­րաս­տա­նում ի­րա­վի­ճա­կը հա­սել է նրան, որ Վա­շինգ­տոնն ար­դեն ցու­ցադ­րա­բար է սպառ­նում ՄԱԿ ան­դամ հան­դի­սա­ցող երկ­րին, այն էլ այն­պի­սի պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ, թե ին­չու ես մի այն­պի­սի օ­րենք ըն­դու­նել, ո­րը մենք չենք ու­զում: Սա, հաս­կա­նա­լի է, ա­րեւմտ­յան «դե­մոկ­րա­տիա­յի» հեր­թա­կան վառ ար­տա­հայ­տումն է, բայց դա չէ ա­մե­նաէա­կա­նը:

Այլ հե­տեւ­յա­լը: Այս­պես, ա­մե­րիկ­յան ճնշում­ներն ար­դեն հա­սան այն ան­բա­րո­յա­կան մա­կար­դա­կին, որ ար­դեն թի­րա­խա­վո­րում են ան­գամ վրա­ցի պատ­գա­մա­վոր­նե­րի ըն­տա­նիք­նե­րին եւ ե­րե­խա­նե­րին: (­Տի­պիկ լի­բե­րաս­տա­կան մո­տե­ցում, նաեւ Նի­կո­լին չենք մո­ռա­նում): ««Օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սի­ն» օ­րեն­քի պատ­ճա­ռով վրաց պաշ­տոն­յա­նե­րի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե­րը պետք է ստի­պեն նրանց գոր­ծել ժո­ղովր­դա­վա­րա­կան աշ­խար­հի նոր­մե­րին հա­մա­պա­տաս­խան: Ե­թե ցան­կա­նում եք լի­նել մեր հա­մայն­քում, ստա­ցեք նպաստ­ներ, օ­րի­նակ, թե որ­տեղ են սո­վո­րե­լու ձեր ե­րե­խա­նե­րը, ա­պա դուք պետք է քայ­լեր ձեռ­նար­կեք որ­պես այս հա­մայն­քի ան­դամ, սա այն ա­մենն է, ինչ մենք ա­սում ենք», - ճե­պազ­րույ­ցում ա­սաց ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի օգ­նա­կան Օ'Բ­րա­յե­նը:

­Մո­տա­վո­րա­պես նույն ո­ճի մեջ է Սե­նա­տը, ո­րի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կո­մի­տեն խո­սեց երկ­կու­սակ­ցա­կան օ­րի­նագ­ծի մա­սին՝ ուղղ­ված Վ­րաս­տա­նի պաշ­տո­նա­տար ան­ձանց եւ կա­ռա­վա­րութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թար­կե­լուն։

Այն, որ ե­րե­խա­ներով ծնող­նե­րին սպառ­նա­լը ոչ թե պար­զա­պես շան­տաժ է, այլ` ա­հա­բեկչութ­յուն, կհաս­տա­տի ա­մեն մի ի­րա­վա­բան: Այն, որ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը սրա­նով լիո­վին է իր դեմ­քը բա­ցում, դա եւս: Եվ ոչ միայն ԱՄՆ-ն. հի­շենք Վ­րաս­տա­նի վար­չա­պե­տի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը, թե` ԵՄ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յան ի­րեն սպառ­նա­ցել է սպա­նութ­յամբ:

­Միայն թե, շատ նման է, որ վրա­ցի իշ­խա­նա­վոր­նե­րը պարզ հաս­կա­նում են, որ այս ա­հա­բեկ­չութ­յա­նը «կուլ գնա­լով»` ի­րենց եր­կիրն են դա­տա­պար­տե­լու ոչն­չաց­ման: Ա­մեն դեպ­քում, վար­չա­պետ Կո­բա­խի­ձեի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը հու­շում է, որ պատ­րաստ են մին­չեւ վերջ կանգ­նել ի­րենց դիր­քե­րին: Այս­պես, ըստ Կո­բա­խի­ձեի. «Ժո­ղովր­դի եւ ն­րա ընտ­րած իշ­խա­նութ­յան միաս­նութ­յունն ու բո­վան­դա­կա­լից քայ­լե­րը վեր­ջին 2 տա­րի­նե­րի ըն­թաց­քում մեզ հնա­րա­վո­րութ­յուն են տվել երկ­րում խա­ղա­ղութ­յուն պահ­պա­նել՝ չնա­յած էկ­զիս­տեն­ցիալ սպառ­նա­լիք­նե­րին եւ տար­բեր դա­վա­ճա­նութ­յուն­նե­րին, այդ թվում՝ նա­խա­գա­հի դա­վա­ճա­նութ­յա­նը»:

­Սա­կայն վար­չա­պետ Կո­բա­խի­ձեն սխալ­վում է: Փա­րի­զում ծնված, մե­ծա­ցած, կրթութ­յուն ստա­ցած, դի­վա­նա­գետ աշ­խա­տած, Վ­րաս­տա­նում Ֆ­րան­սիա­յի դես­պան հան­դի­սա­ցած եւ միայն Վ­րաս­տա­նի եւ Ֆ­րան­սիա­յի հա­տուկ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յամբ ձե­ւա­կա­նո­րեն Վ­րաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յուն ստա­ցած եւ ֆրան­սիա­կա­նը պա­հած Զու­րա­բիշ­վի­լու հայ­րե­նիքն ի­րա­կա­նում հենց Ֆ­րան­սիան է: Այ­սինքն, նա չի կա­րող Վ­րաս­տա­նում հայ­րե­նի­քի դա­վա­ճան լի­նել. նա կա­րող է ըն­դա­մե­նը Ֆ­րան­սիա­յի դա­վա­ճան լի­նել, ո­րի հա­մար մե­ղադ­րո­ղը պետք է Մակ­րո­նը, այլ ոչ թե Կո­բա­խի­ձեն լի­նի: Իսկ Վ­րաս­տա­նում նա ըն­դա­մե­նը վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին «կոնտ­րոլ» ա­նե­լու հա­մար Ա­րեւ­մուտ­քից նշա­նակ­ված «շպիոն» է: Այ, նման մե­ղադ­րանք Կո­բա­խի­ձեն կա­րող է ներ­կա­յաց­նել: Բայց սա ման­րուք է: Էա­կանն այն է, որ ա­րեւմտ­յան «կոնտ­րոլ­յոր­ին» դա­վա­ճան ներ­կա­յաց­նե­լով, Կո­բա­խի­ձեն փաս­տա­ցի վե­րա­հաս­տա­տեց, որ ներ­կա դիր­քե­րից նա­հան­ջը դա­վա­ճա­նութ­յուն է, այն է` վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը մնում են ի­րենց ներ­կա դիր­քե­րին:

­Քայլն ա­մե­րի­կա­ցի­նե­րինն է: Ն­րանք փոր­ձե­ցին նախ հե­ղաշրջ­ման տար­բե­րա­կը, ո­րը տե­ղում դո­փում է: Հա­ջոր­դեց բա­ցա­հայտ սպառ­նա­լիք­նե­րի շար­քը, ընդ ո­րում` այս­տեղ դե­մոկ­րատ­նե­րը եւ հան­րա­պե­տա­կան­նե­րը միա­կամ են: Ու է­լի չհա­ջող­վեց:

Մ­նում է եր­կրորդ տար­բե­րա­կը. ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, կփոր­ձեն Վ­րաս­տա­նում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րել: Դ­րա բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը կան, եւ պա­տա­հա­կան չեն նաեւ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ սկսել են ա­րագ տեմ­պե­րով Վ­րաս­տան ուղ­ղար­կել Ուկ­րաի­նա­յում ռուս­նե­րի դեմ կռվող վրա­ցի վարձ­կան­նե­րին եւ մի­գու­ցե ոչ միայն վրա­ցի:

­Սա­կայն այս սցե­նա­րը, ինչ­քան էլ որ նման հար­ցե­րում ա­մե­րի­կա­ցի­նե­րը մաս­նա­գետ են, վտան­գա­վոր է: Իսկ ի՞նչ տե­ղի կու­նե­նա, ե­թե նման բա­ցա­հայտ հար­վա­ծը տա­նի նրան, որ վրա­ցա­կան կա­ռա­վա­րութ­յունն օգ­նութ­յուն խնդրի Մոսկ­վա­յից:  Խո­շոր հաշ­վով, Աբ­խա­զիա­յում կա միան­գա­մայն լուրջ ռազ­մա­բա­զա, ո­րը կա­րող է ա­րա­գո­րեն ողջ ծո­վափն­յա գո­տին կտրել` ապս­տամբ­նե­րին զրկե­լով մա­տա­կա­րա­րում­նե­րից: Իսկ այդ դեպ­քում կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի հնա­րա­վո­րութ­յու­ննե­րը թույլ կտան ա­մեն մի ապս­տամ­բութ­յուն ճնշե­լ, ո­րի արդ­յուն­քում Վա­շինգ­տո­նը վերջ­նա­կա­նա­պես կկորց­նի Վ­րաս­տա­նը: Բայց ե­թե այս ծայ­րա­հեղութ­յա­նը չդի­մեն, ա­պա է­լի հե­ռան­կա­րում փայ­լում է Վ­րաս­տա­նի կո­րուս­տը: Այ­սինքն, շատ նման է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը մին­չեւ վերջ կգնան:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա այս հար­ցում Վ­րաս­տանն էա­կան դեր ու­նի: Վ­րաս­տա­նը կորց­նե­լու դեպ­քում` Հա­յաս­տա­նը վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հե­լու հար­ցում Ա­րեւ­մուտքն ակն­հայ­տո­րեն լուրջ լո­գիս­տիկ խնդիր­ներ կու­նե­նա:

Ինչ վեր­ա­բե­րում է Ադր­բե­ջա­նին, ա­պա այն ու­նի բա­վա­կան ա­մուր դիր­քեր` այս մեծ խա­ղում ման­րադ­րա­մի դեր չստանձ­նե­լու հա­մար: Պար­զա­պես կմիա­նա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այն ու­ժին, ո­րը հաղ­թո­ղի դիր­քեր կվերց­նի Վ­րաս­տան-­Հա­յաս­տան ուղ­ղութ­յամբ:

https://iravunk.com/sim/?p=284665&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը