Նիկոլը նորից Հայաստանը դարձրեց ՌԴ-ԱՄՆ կատաղի բախման թատերաբեմ

Վերլուծություն

Ար­ցա­խի կորս­տի հա­մար պա­տաս­խա­նա­տու է ամ­բողջ հայ ժո­ղո­վուրդը  եւ, ա­ռա­ջին հեր­թին, ի­հար­կե, ար­ցա­խա­հա­յութ­յու­նը: Ա­հա այս «հան­ճա­րեղ» միտքն են սկսել ա­ռաջ տա­նել իշ­խա­նութ­յուն­նե­րը, բնա­կա­նա­բար, այս ան­գամ եւս ա­ռա­ջին պլան մղե­լով այն­պի­սի դեմ­քե­րի, ինչ­պի­սին է Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նը:

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ՉԷ

Այն, ին­չով փոր­ձում է հիմ­նա­վո­րել Ա­ղա­զար­յանն իր գլուխ­գոր­ծո­ցը, ի­հար­կե, շատ հեշտ է ջար­դուփ­շուր ա­նել: Ար­ցա­խի ղե­կա­վա­րութ­յու­նը մի­լիար­դա­վոր դո­լար­ներ է ստա­ցել, այդ դեպ­քում ին­չո՞ւ Ջաբ­րա­յի­լի ուղ­ղութ­յամբ երկ­րորդ գիծ, ​​պաշտ­պա­նութ­յան եր­րորդ գիծ չստեղ­ծե­ցին: Այս­պես է հա­մո­զում նա, ե­րե­ւի լավ չհաս­կա­նա­լով, թե ի­րա­կա­նում ում ֆունկ­ցիան էր Ջաբ­րայի­լի պաշտ­պա­նութ­յու­նը, որ­տեղ, հի­շեց­նենք, հիմ­նա­կա­նում Հա­յաս­տա­նից զո­րա­կոչ­ված­ներն ու սպա­ներն էին, ովքեր պետք է նա­խա­ձեռ­նեին ամ­բող­ջա­կան պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գի ստեղ­ծու­մը, ով էր ի­րեն Գե­րա­գույ­նի տեղ դրել, ում ցու­ցում­նե­րով էր ըն­թա­նում պա­տերազ­մը եւ, վեր­ջա­պես, ով էր նույն Ջաբ­րայի­լի ուղ­ղութ­յամբ գործ­ող հրա­մա­նա­տա­րութ­յա­նը ճոխ պար­գեւ­ներ տա­լիս` հենց այդ խայ­տա­ռակ պար­տութ­յուն­նե­րի հա­մար: Ու վեր­ջում Հո­վի­կը հին տա­փակ միտքն է ա­ռաջ տա­նում, թե. «Ինչ­պե՞ս կա­րող է Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը միայ­նակ պայ­քա­րել Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի եւ Ռու­սաս­տա­նի դեմ։ Սա անհ­նար է…»:

­Պատ­մութ­յու­նը, ինչ­պես ա­սում են, հաղ­թող­ներն են գրում: Այ­սինքն, ե­թե Նիկո­լը հաղ­թեց եւ Հա­յաս­տա­նը վե­րա­ծեց վի­լա­յե­թի, հա­վա­տա­ցեք, այն, ին­չի մա­սին խո­սում է Ա­ղա­զար­յա­նը, կվե­րած­վի պատ­մութ­յան` Նի­կո­լը` հե­րոս, որ միայ­նակ «պայ­քա­րում էր» «Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի եւ Ռու­սաս­տա­նի դեմ», մնա­ցած ողջ հայ ժո­ղո­վուրդն էլ` դա­վա­ճան, որ պարտ­վեց, կորց­րեց «պատ­մա­կան Հա­յաս­տա­նը», ու­րեմն` թող ապ­րի նի­կոլ­յան «ի­րա­կան Հա­յաս­տա­նում»:

­Բայց այն, որ Ա­ղա­զար­յա­նը նո­րից ա­ռաջ է մղում ռուս-թուր­քա­կան «դա­վադ­րութ­յան» թե­ման, թե` Նի­կո­լը «պայ­քա­րում» էր «Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի եւ Ռու­սաս­տա­նի դեմ», հա­զիվ թե պա­տա­հա­կան է աս­ված: Եվ ո­չինչ, որ սկսած 2020թ. դեկ­տեմ­բե­րից, վեր­ջաց­րած ներ­կա փու­լով, նույն Նի­կո­լը հա­վե­սով Հա­յաս­տա­նի հո­ղե­րը Ա­լիե­ւին է նվի­րում` ողջ ժո­ղովր­դին «վա­խեց­նե­լով» նոր պա­տե­րազ­մով: Չէ, մեկ է, «մե­ղա­վո­րը» ռուս­ներն են, եւ այն, որ այդ մա­սին Ա­ղա­զար­յա­նը խո­սում է, կրկնենք, պա­տա­հա­կան չէ: Ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ Նի­կոլն այդ կար­գի հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց ԱԺ ամբ­իո­նից: Ճիշտ է, մատ­նան­շե­լով Բե­լա­ռու­սին եւ «ՀԱՊԿ ան­դամ մեկ այլ պե­տութ­յան»` ակն­հայ­տո­րեն հաս­կաց­նե­լով Ռու­սաս­տա­նին: Եվ երբ դրան գու­մար­վեց Ա­ղա­զար­յա­նը, շատ ա­վե­լի հստակ դար­ձավ տպա­վո­րութ­յու­նը, որ սա հեր­թա­կան խաղն է, ո­րը «պա­տա­հա­բար» սկսվեց ա­մե­րիկ­յան ԿՀՎ-ի փոխտ­նօ­րե­նի Հա­յաս­տան գա­լուն պես:

Ն­ման է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րին մի թե­թեւ մտա­հո­գել էր, որ Նի­կո­լը ՌԴ ԳՇ-ում պահ­վող ԽՍՀՄ-ի քար­տեզ­նե­րով է Ա­լիե­ւի հետ սահ­մա­նա­զա­տում ա­նում, մի­գու­ցե մտա­ծել էին, որ ի­րենց «գցում» է. հրա­պա­րա­կավ հայ­հո­յում է Մոսկ­վա­յին, բայց տա­լիս, ըստ ա­մե­նայ­նի, դի­մել եւ ստա­ցել են այդ քար­տեզ­նե­րը, եւ ռուս­ներն էլ հա­զիվ թե հենց այն­պես դրանք տա­յին: Ա­մեն դեպ­քում` հի­շեց­նենք, որ ՌԴ ԳՇ-ում պահվող ԽՍՀՄ-ի հին եւ բա­ցա­ռիկ քար­տեզ­նե­րով սահ­մա­նա­զա­տում ա­նելու փաս­տը Նի­կոլն ար­դեն սկսել է ցու­ցադ­րա­բար ա­ռաջ տա­նել, այդ թվում` ԱԺ-ում օ­րերս ճո­ճե­լով նման քար­տեզ եւ ա­սե­լով. «Ս­րանք 1976 թվա­կա­նի գլխա­վոր շտա­բի կող­մից օգ­տա­գործ­վող եւ Խորհր­դա­յին Միութ­յան լիա­զոր մարմ­նի կող­մից վերս­տուգ­ված հաս­տատ­ված քար­տեզ­ներն են՝ հիմն­ված 1969 թվա­կա­նի սահ­մա­նա­զատ­ման արդ­յունք­նե­րի հի­ման վրա»:

Ով ի­մա­նա, մի­գու­ցե այդ­պես էլ կա, եւ նման խաղ է հի­մա Նի­կո­լը շա­րու­նա­կում: Միայն թե, զու­գա­հե­ռա­բար ԱԺ ամ­բիո­նից մե­ղադ­րե­լով Բե­լա­ռու­սին եւ ակ­նար­կե­լով ռուս­նե­րի մա­սին, Նի­կո­լը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մեկ վրի­պակ ա­րեց: Մեկ բան հաս­տատ է` Ա­լիե­ւի հետ Լու­կա­շեն­կո­յից էլ, Պու­տի­նից էլ շատ ա­վե­լի սերտ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ է Տո­կաե­ւը: Հենց Ղա­զախս­տանն է Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի հետ Թ­յուր­քա­կան պե­տութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պութ­յան ան­դամ, Հենց Ղա­զախս­տանն է, որ բո­լո­րից էլ շատ է շա­հագրգռ­ված Հա­յաս­տա­նում թյուր­քա­կան մի­ջանցք բա­ցե­լու, ըստ այդմ, ժա­մա­նա­կին մտա­հոգ­ված էր Ար­ցախն Ա­լիե­ւին հանձ­նե­լու հար­ցում: Վեր­ջա­պես, հենց Ղա­զախս­տա­նի ղե­կա­վա­րութ­յունն է, որ վեր­ջերս սկսեց բա­ցա­հայտ խո­սել «Մի­ջին մի­ջանց­քի», այն է` «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» բաց­ման մա­սին, դրա հա­մար հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հար­թակ դառ­նա­լու պատր­աս­տա­կա­մութ­յուն հայտ­նե­լով, ո­րից ա­րա­գո­րեն կող­մերն օգտ­վե­ցին: Ու ա­հա Նի­կո­լը, մե­ղադ­րե­լով Մոսկ­վա­յին եւ Մինս­կին եւ մեծ հա­ճո­յութ­յամբ ըն­դու­նե­լով Տո­կաե­ւին, ցույց է տա­լիս, որ Աս­տա­նա­յի հետ, որ­պօես ՀԱՊԿ ան­դամ, ո­րե­ւէ խնդիր չի տես­նում: Իսկ դա, գու­մա­րած ներ­կա «ա­փալ-թա­փալ» սահ­մա­նա­զա­տում կոչ­վա­ծը, ա­վե­լի ու ա­վե­լի է խո­սում «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» օգ­տին հա­յաս­տան­յան ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րի խա­ղի մեծ հա­վա­նա­կա­նութ­յան օգ­տին:

ԻՆՉՈՒ ՄՈՍԿՎԱ ԿԱՆՉԵՑԻՆ ԴԵՍՊԱՆԻՆ

Այ­սինքն ի՞նչ է, պատ­րաստ­վում են վերջ­նա­կա­նա­պես «գցել» ռուս­նե­րին` հա­նուն Հա­յաս­տա­նի վի­լա­յե­թաց­ման: Ա­մեն դեպ­քում, որ ռուս­նե­րը ա­մե­նա­քի­չը նման կաս­կած­ներ ու­նեն, ցույց տվեց այն, որ ՀՀ-ում Ռու­սաս­տա­նի դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նին կան­չե­ցին Մոսկ­վա` խորհր­դակ­ցութ­յան: Դա­տե­լով ԶԼՄ-նե­րի պնդում­նե­րից` «Անս­պա­սե­լի են կան­չել` ա­ռանց տե­ղե­կաց­նե­լու նպա­տա­կի մա­սին»: Այն­քան հրա­տապ, որ աղ­մուկ բարձ­րա­ցավ, թե Ռու­սաս­տանն առ­հա­սա­րակ դես­պա­նին հետ է կան­չում, եւ Լավ­րո­վը ստիպ­ված ե­ղավ հա­տուկ պար­զա­բա­նում տալ, որ այդ­պես չէ: Բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դես­պա­նին կան­չել են, իսկ դա նշա­նա­կում է, որ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ՌԴ քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցում լուրջ քննար­կում­նե­րի, լու­ծում­նե­րի խնդիր Մոսկ­վան տես­նում է: Իսկ դա առն­վազն նման հե­տե­ւութ­յուն­նե­րի տե­ղիք տա­լիս է:

Ա­ռա­ջի­նը, որ որ­քան էլ Նի­կոլն ԱԺ-ում թա­փա­հա­րի ՌԴ ԳՇ-ում պահ­վող քար­տեզ­նե­րը` ակ­նար­կե­լով, թե դրանք ստա­ցել են ու­ղիղ Մոսկ­վա­յից, մեկ է, շատ ա­վե­լի նման է, որ Հա­յաս­տանն ակ­տի­վո­րեն շարժ­վում է «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» ուղ­ղութ­յամբ:

Երկ­րոր­դը, ԿՀՎ-ի փոխտ­նօ­րեի այ­ցը գա­լիս է ակ­նար­կե­լու, որ խաղն ա­ռաջ են տա­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Ճիշտ է, վեր­ջին ժա­մա­նակ­ներս այս ա­մե­նի թի­կուն­քից հիմ­նա­կա­նում զգաց­վում էր MI6-ի ա­կանջ­նե­րը, բայց ե­րե­ւի բրի­տա­նա­ցի­նե­րը հի­մա շատ ա­վե­լի զբաղ­ված են ի­րենց ընտ­րութ­յուն­նե­րով, կամ մի­գու­ցե ԿՀՎ-ում մտա­ծում են, թե ի­րենց «փոքր եղ­բայ­րը» լավ չի աշ­խա­տում, եւ ո­րո­շել են ան­ձամբ գոր­ծի գլուխ կանգ­նել: Ա­մեն դեպ­քում, այս մա­սին է պնդում նաեւ հայտ­նի քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բար­յա­նը, թե. «Ա­րեւ­մուտ­քը մեզ շատ պարզ հաս­կաց­նում է, որ տա­րա­ծաշր­ջա­նը եւ կոնկ­րետ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը մաք­րում է ռուս­նե­րից՝ թուր­քե­րին նվի­րե­լու հա­մար»:

Ե­րրոր­դը. այս ի­րա­վի­ճա­կում ռուս­նե­րին եր­կու տար­բե­րակ է մնում: Կա´մ­ առ­հա­սա­րակ հրա­ժար­վել հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յու­նից, ո­րը խոս­տա­նում է լրջա­գույն խնդիր­ներ նաեւ Ի­րա­նի ստրա­տե­գիա­կան ուղ­ղութ­յամբ: Կա´մ պետք է էա­պես վե­րա­փո­խեն հա­յաս­տան­յան հար­թա­կում քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, եւ դես­պա­նին Մոսկ­վա կան­չե­լը, թե­րեւս, հենց այս տար­բե­րա­կի մա­սին է խո­սում:

Այ­սինքն, ա­մեն բան խո­սում է, որ Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ Հա­յաս­տա­նը դարձ­րեց ռուս-ա­մե­րիկ­յան կա­տա­ղի բախ­ման թա­տե­րա­բեմ: Ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից, թե այս պայ­քա­րում ով կհաղ­թի, նման թա­տե­րա­բեմ լի­նելն ար­դեն իսկ ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին, ե­թե ոչ` շա­բաթ­նե­րին ծան­րա­գույն զար­գա­ցում­ներ է խոս­տա­նում մեր երկ­րին: Ա­ռա­վել եւս, որ այս կռվին, միան­շա­նակ, խառն­ված են Թուր­քիան եւ Ի­րա­նը:

ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ի­րա­նի մա­սով կար­ծես թե վի­ճա­կը պարզ է: Թեհ­րա­նը Նի­կո­լի վեր­ջին «հե­տա­խու­զա­կան» այ­ցի ժա­մա­նակ պարզ ցույց տվեց, որ չնա­յած Ռաի­սիի սպա­նութ­յա­նը, չնա­յած սպաս­վող նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին, Ի­րանն իր հայտ­նի «կար­միր գծե­րը» ա­մեն կերպ կպահ­պա­նի, քա­նի որ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յու­նը հա­մա­րում են երկ­րի անվ­տան­գութ­յան լրջա­գույն հարց: Այ­սինքն, որ Ի­րա­նը կեն­թարկ­վի հար­ձակ­ման հենց այն պա­հին, երբ Ա­րեւ­մուտ­քը սկու­տե­ղի վրա Հա­յաս­տա­նը կմա­տու­ցի ՆԱՏՕ-ա­կան Թուր­քիա­յին, Թեհ­րա­նի հա­մար ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նար­նե­րից է: Ու շատ ա­վե­լի հեշտ է դի­մագ­րա­վել այդ հանձ­նման գոր­ծըն­թա­ցին, քան դրա­նից հե­տո սպաս­վող հար­վա­ծին:

Ինչ վե­րա­բե­րում է Մոսկ­վա­յին, ա­պա այն, որ այս­տեղ նոր կա­ռա­վա­րութ­յան ձե­ւա­վո­րու­մից հե­տո ա­պաս­վում էր կտրուկ փո­փո­խութ­յուն­ներ նախ ռազ­մա­կան, ա­պա` ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ, քա­նիցս են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այն, ինչ կա­տար­վում է ներ­կա պա­հին ռազ­մա­կան գե­րա­տես­չութ­յու­նում, որ­տեղ մի շարք ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան գե­նե­րալ­ներ նա­խընտ­րե­ցին կա­մա­վոր հե­ռա­նալ, ո­րոշ­նե­րին` հե­ռաց­րին, ո­րոշ­նե­րին` բանտ ու­ղար­կե­ցին, ար­դեն իսկ վկա­յում է մեր այդ են­թադ­րութ­յան օգ­տին: Չա­փա­զանց լուրջ կոշ­տա­ցում­ներ նկատ­վում է նաեւ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ, ին­չին, թե­րեւս, պետք է ա­ռան­ձին անդ­րա­դառ­նալ: Իսկ մինչ այդ, նկա­տենք, որ հա­յաս­տան­յան դես­պա­նին Մոսկ­վա կան­չե­լը, շատ նման է, որ այդ կոշ­տաց­ման ար­տա­հայ­տութ­յուն­նե­րից մեկն է: Իսկ թե ինչ տես­քով, դա կե­րե­ւա ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս:

Ա­մեն դեպ­քում, դես­պա­նին խորհր­դակ­ցութ­յուն­նե­րի կան­չե­լը հա­զիվ թե Նի­կո­լի ինչ-որ հայ­տա­րա­րութ­յու­ննե­րի հա­մար էր. նա այդ կա­լիբր­նե­րի մեջ չէ: Սա ա­վե­լի շուտ ԿՀՎ-ի փոխտ­նօ­րենի այ­ցի ռեակ­ցիան է, ա­վե­լի շուտ ակ­նարկ, որ մար­տահ­րա­վերն ըն­դուն­ված է:

https://iravunk.com/sim/?p=284662&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը