Ինչո՞ւ եք մտնում այս բեռի տակ, կարողանալո՞ւ եք տանել. Զարմանք

Զարմանք

Հե՛յ, ո՞վ կա այդտեղ… Հազար օղորմի Վիլյամ Սարոյանին, ում հայտնի ստեղծագործության վերնագրով էլ դիմում ենք ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան ՔՐԻՍՏԻՆԱ ՔՎԻԵՆԻՆ, որը ո՛չ գվում է, ո՛չ բվում: Ժամանակին ԱՄՆ դեսպանատունը գերակտիվ հայտարարություններով էր հանդես գալիս` դատապարտելով այս կամ այն բռնությունը Հայաստանում, երբեմն էլ ուռճացնելով ու լուն ուխտ սարքելով: Մինչդեռ հիմա զարմանալիորեն լուռ է, երբ ոստիկանական հրոսակախմբերը հարձակվում են ընդդիմադիր պատգամավորի վրա ու հայհոյում, հրմշտում են Ամենայն Հայոց կաթողիկոսին, իսկ շարքային ցուցարարներն ուղղակի հայտնվում են հիվանդանոցում կոտրված ձեռք ու ոտքով: Թեպետ ինչո՞ւ միայն շարքայինները, ոստիկանական բիրտ ուժի կիրառման հետեւանքով հիվանդանոց ընկավ անգամ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը` Մրոն: Կարո՞ղ է ամերիկյան ժողովրդավարությունը մեռել է, բայց այդ մասին մենակ «չարեփոխված» ոստիկանների ականջին եք ասել:

Բայց նախեւառաջ ապշեցնող է, թե ինչպես է ՆԳ նախարար ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ հաշտ Եկեղեցու եւ անձամբ Վեհափառի հանդեպ այս աղաղակող քայլերից հետո: Այս առումով ուշագրավ դրվագ է պատմում ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը. «Ինչպե՞ս եք զավակիդ աչքերի մեջ նայելու, որի մասին պատերազմի ընթացում այդ չափ հոգ էիք տանում, չէ որ Դուք եւ Ձեր ընտանիքը խաղաղ, շրջապատի հետ ներդաշնակ ապրող մարդիկ եք, ինչո՞ւ եք մտնում այս բեռի տակ, ի՞նչ է ձեզ տալիս, կարողանալո՞ւ եք այն տանել... »:

Ոչ պակաս զարմանալի է ԿԳՄՍ նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ, բայց ոչ թե լռությունը, այլ հայտարարությունը: Նա մասնավորապես նշել է. «Սիրելի ուսանողներ, հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Ձեզնից շատերը, տարբեր բուհերից, արդեն տեղում են եւ աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարեւոր աշխատանքին»։ Սույն տիկինը մի՞թե չի տեսել, թե Երեւանում ինչքան բոյեվիկ կարմիրբերետավորներ կան, ավելի ազնիվ չէ՞ր լինի, նրանց դիմել ու ուղարկել աղետի վայր, այլ ոչ թե անփորձ ուսանողների: Այս հարցը բարձրացրել է նաեւ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը. «Ինչի՞ պետք է անփորձ ուսանողներին ուղարկել տուժած բնակավայրեր, եթե կան ուժեղ եւ պարապած, հազարավոր ամրակազմ ու պարապությունից մեռնող ոստիկանական զորքեր»:

Ի դեպ, մինչ մեր հանրությունն ապշել է, որ ոստիկանները կարող են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղղությամբ ձեռք բարձրացնել, պարզվում է` Արեւմուտքը պղծությունների հարցում շատ ավելի առաջ է գնացել: Օրերս Կաննի միջազգային կինոփառատոնին Դոմինիկյան Հանրապետության դերասանուհի ՄԱՍՍԻԵԼ ՏԱՎԵՐԱՍԸ ներկայացել էր, մեղմ ասած, ոչ պատշաճ զգեստով՝ անարգելով քրիստոնեական հավատքը: Զգեստի երկար փեշի վրա պատկերված էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատկերը, եւ այնպես էր արված, որ բառացի այն քարշ էր գալիս հատակին: Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ անվտանգության աշխատակիցներից մեկը չի թույլատրում, որ դերասանուհին այդ զգեստով մասնակցի հեղինակավոր փառատոնին: Ահա, թե ինչ արժեքներ է բերում Արեւմուտքը` իր տարաբնույթ շոուներով եւ փառատոներով: Դեռ շաբաթներ առաջ էլ «Եվրատեսիլն» էր զարմացրել մարդկանց` իր այլասերումներով եւ սատանիստական դրսեւորումներով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում