Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Թեմա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման առումով մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա դեռ չի նշանակում, թե կողմերը հասել են վերջնագծին, այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող այն տեսակետին, թե Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ: Ավելի ճիշտ՝ այդ համաձայնությունները ձեռք բերված են 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում, դրանից հետո Սոչիում, հետո Բրյուսելում: Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Եվ ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքն ավարտելու»,–ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ամրագրելու համար ի՞նչն է խանգարում Բաքվին՝ վարչապետն ասաց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը բազմաշերտ է:

«Երբեմն մեկնաբանությունները, որ մենք անում ենք դրա վերաբերյալ, խաղաղության պայմանագրի տեքստերին և դինամիկային անծանոթ մարդկանց մոտ միշտ չէ, որ ճշգրիտ տպավորություն են ստեղծում: Արտաքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարն այդ մասին խոսել են: Բայց այդ տեքստն իրականության արտահայտման և ընկալման առումով կարող է որոշակի տարբերվել: Իրականում խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին: Այնտեղ խոսքն ուրիշ բանի մասին է»,–ասաց Փաշինյանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություններ անել:

Վարչապետը հիշեցրեց Բաքվից բարձրագույն մակարդակում հնչող հայտարարությունները: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին, Ալմա-Աթայի հռչակագրին: Սակայն, ըստ Փաշինյանի, վերարտադրման գործընթացում կան աշխատանքային հարցեր, որոնք կարող են հաղթահարվել:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասաց. «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն: Բայց դա դեռ չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին, և մնում է միայն ստորագրելը»:

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի