Կոչ ենք անում պատասխանատուութեան ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին. Սփյուռքի թեմակալ առաջնորդների հայտարարությունը

Հասարակություն
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՓԻՒՌՔԻ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
—————
Ցաւով տեղեկացանք, թէ ինչպէս են ոստիկանական ուժերը խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբի մուտքը Սարդարապատի յուշահամալիր, Մայիս 28-ի նուիրական օրը, երբ Հայոց Հայրապետը եւ հոգեւորականաց դասը այցելում էին համազգային նուիրական յուշակոթող՝ աղօթելու մեր հայրենիքի բարօրութեան համար եւ պանծացնելու յիշատակը հայրենեաց պաշտպան հայորդեաց։
 
Սարդարապատի յաղթանակը կերտուել է ողջ հայ ժողովրդի հաւաքական կամքով, կենաց ու մահուան կռուով։ Այն մեր ժողովրդի միասնականութեան, յաղթանակների եւ զարթօնքի խորհրդանիշն է, որի կերտմանը մասնակից են եղել նաեւ բազմաթիւ նուիրեալ հայ հոգեւորականներ։
 
Նախորդ տասնամեակներին երբեւէ դէպք չի արձանագրուել, երբ որեւէ հայորդու արգելուի այցելել Սարդարապատի յուշահամալիր, առաւել եւս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որի այցի մասին նախապէս տեղեկացուած են եղել պետական պատկան մարմինները։
 
Ոստիկանների կողմից նմանօրինակ անյարիր վարքագիծը անարգանք է ողջ քրիստոնեայ հայութեան համար։
 
Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին ուշադիր եւ անաչառօրէն քննել կատարուածը եւ պատասխանատուութեան ենթարկել միջադէպի բոլոր մեղաւորներին։
————
28 Մայիսի, 2024
Գերաշնորհ Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, Առաջնորդ ԱՄՆ Արեւմտեան թեմի
Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Հայրապետական Պատուիրակ Արեւմտեան Եւրոպայի
Գերաշնորհ Տ. Վիգէն Արք. Այքազեան, Հայց. Եկեղեցւոյ Պատուիրակ
Գերաշնորհ Տ. Մեսրոպ Եպս. Պարսամեան, Առաջնորդ ԱՄՆ Արեւելեան Թեմի
Գերաշնորհ Տ. Աբգար Եպս. Յովակիմեան, Առաջնորդ Կանադայի Թեմի
Գերաշնորհ Տ. Յակոբ Արք. Գլնճեան, Առաջնորդ Ուրուգուայի Թեմի
Գերաշնորհ Տ. Նարեկ Եպս. Բէրբէրեան, Առաջնորդ Բրազիլիայի Թեմի
Հոգեշնորհ Տ. Առէն Վրդ. Շահէնեան, Առաջնորդական Տեղապահ Արգենտինայի Թեմի
Գերաշնորհ Տ. Հայկազուն Արք. Նաջարեան, Առաջնորդ Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի Թեմի
Գերաշնորհ Տ. Յովակիմ Եպս. Մանուկեան, Առաջնորդ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Թեմի
Հոգեշնորհ Տ. Գրիգոր Վրդ. Խաչատրեան, Առաջնորդ Ֆրանսիայի Թեմի
Գերաշնորհ Տ. Տիրան Եպս. Պետրոսեան, Հայրապետական Պատուիրակ ի Կենտրոնական Եւրոպա եւ Սկանդինաւիա
Գերաշնորհ Տ. Տաթեւ Եպս. Յակոբեան, Առաջնորդ Ռումինիայի Թեմի
Գերաշնորհ Տ. Սերովբէ Եպս. Իսախանեան, Առաջնորդ Գերմանիոյ Թեմի
Գերաշնորհ Տ. Վարդան Եպս. Նաւասարդեան, Առաջնորդ Բալթեան երկրների Թեմի
Հոգեշնորհ Տ. Խորէն Վրդ. Առաքելեան, Առաջնորդական Տեղապահ Յունաստանի Թեմի
Հոգեշնորհ Տ. Գուսան Ծ. Վրդ. Ալճանեան, Առաջնորդական Տեղապահ Շուեյցարիայի Թեմի
Գերաշնորհ Տ. Եզրաս Արք. Ներսիսեան, Առաջնորդ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Թեմի
Գերաշնորհ Տ. Մովսէս Արք. Մովսիսեան, Առաջնորդ Հարաւային Ռուսաստանի Թեմի
Գերաշնորհ Տ. Մարկոս Եպս. Յովհաննիսեան, Առաջնորդ Ուկրաինայի Թեմի
Գերաշնորհ Տ. Աշոտ Եպս. Մնացականեան, Առաջնորդ Եգիպտոսի Թեմի
Գերաշնորհ Տ. Օշական Եպս. Կիւլկիւլեան, Առաջնորդ Իրաքի Թեմի
Գերաշնորհ Տ. Արմաշ Եպս. Նալբանդեան, Առաջնորդ Դամասկոսի Թեմի
Գերաշնորհ Տ. Կիրակոս Եպս. Դաւթեան, Առաջնորդական Տեղապահ Վրաստանի Թեմի
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում