Ռաիսիի տեղակալը՝ պարոն Մոխբերը, նույն գործը շարունակելու է. Մանրամասներ Իրանում տեղի ունեցող զարգացումներից

Հանդիպում

«Իրանի պաշտոնական լրատվամիջոցները եւ իշխանական աղբյուրները առայժմ զերծ են մնում նախագահ Ռաիսիի ողբերգական մահվան վերաբերյալ հստակ գնահատականներ հնչեցնել: Մտածում են, որ պետք է փորձաքննություն անցկացվի, որպեսզի հստակ գնահատական տրվի ողբերգական վթարի վերաբերյալ: Բայց ոչ պաշտոնական աղբյուրները տարբեր վարկածներ են շրջանառում, օրինակ Իսրայելի գործոնը, որը կարող էր Արցախի օկուպացված տարածքներից խափանել ուղղաթիռի էլեկտրական շարժերը: Այսինքն ոչ պաշտոնական լրատվամիջոցները, այ՛ո, չեն բացառում Ադրբեջանի գործոնը, ավելին, կան որոշ լուրջ վերլուծաբաններ, ովքեր Իրանի իշխանություններին հորդորում են, որպեսզի անպայման Ադրբեջանի վարքագծին եւս այս համատեսքստում հետաքննությամբ գնահատական տրվի»,- նման գնահատական հնչեցրեց Թեհրանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը.

-Ըստ Իրանի Սահմանադրության, 50 օր հետո կլինեն նոր ընտրություններ, կա՞ն հավանական նախագահի թեկնածուններ, եւ արդյոք բացառվում է, որ կփոխվի Իրանի աշխարհաքաղաքական կուրսը։

-Այ՛ո, Դուք ճիշտ եք, ըստ Իրանի Սահամադրության 50 օր հետո պետք է տեղի ունենան նոր նապխագահական ընտրություններ, բայց մինչ այս պահը, որեւէ անհատի կամ քաղաքական ուժի անուններ չեն շրջանառվում, Իրանը դեռ սգի մեջ է: Ինչ վերաբերում է նախագահի փոփոխության պարագայում հնարավոր է Իրանի աշխարհաքաղաքական կուրսը եւս փոխվի, ապա վստահաբար, ոչ, քանի որ Իրանում երբեւէ անձի փոփոխությամբ հատկապես արտաքին քաղաքական կուրսը փոփոխության չի ենթարկվում եւ դա կարծես քարացած դոգմա է:

Կրկնում եմ` նախագահի մահը բացարձակապես ոչ մի կերպ չի ազդում Իրանի՝ Հայաստանի մասով ունեցած դիրքորոշումների վրա եւ ոչ մի քայլ հետ չի լինելու։ Հանգուցյալ նախագահ Ռաիսին իր ողջ կառավարման ընթացքում հստակ ուշադրություն է դարձրել Հայաստանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ավելին, նա հավելել է, որ Ռաիսիի տեղակալը՝ պարոն Մոխբերը, նույն գործը շարունակելու է։ Այսինքն՝ Իրանը նորից շեշտեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի ուշադրության կենտրոնում է։ 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում