«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի համար ամենա ուժեղ հենարանը սփյուռքն է․ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum 2024-ը

Տնտեսություն

Օրերս Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum 2024-ը, որը դարձել է Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցների գործակցության ամրապնդման հիմնական բիզնես հարթակ: 

Միջոցառումը կազմակերպվել էր «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Iravunk.com-ը ներկա գտնվեց ֆորումին, որտեղ մասնակցում էին 400-ից ավելի հայ եվ ռուս խոշոր, մանր եվ միջին գործարարներ, բիզնեսների ներկայացուցիչներ: 

Կազմակերպիչների եվ համաժողովի աջակիցների նպատակն է ներդրումների միջոցով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու նպաստել երկրի ներդրումային գրավչությանը։

Ֆորումին բացման խոսքով հանդես եկավ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, ով իր խոսքում անչափ կարեվորեց հայկական սփյուռքը, ինչպես նաեվ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը մասնավորապես նշելով․ 

«Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, իսկ մեր՝ որպես հայաստանյան գործարար համայնքի, խնդիրն այդ հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումն է։ Պետք է համախմբվենք  և «կամուրջ» դառնանք երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար։

Այսօր առավել քան երբևէ Հայաստանի համար կարևորը չտրվելն է մանիպուլյացիաներին շահագրգիռ տարբեր երկրների կողմից, քանի որ այդ գործողություններն ուղղակի սպառնալիք են երկրի տնտեսական անվտանգությանը: Կարծում եմ, որ գործողություններն ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի տնտեսական անվտանգությանը։ «Բոլորին կոչ եմ անում սթափ գնահատել նման քայլերի հետևանքները։ Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական համագործակցության մասնակիցների գործընկերության և փոխգործակցության զարգացման համար», – ասաց պարոն Կարապետյանը։

Կարապետյանն իր խոսքում հիշեցրեց, որ հենց Ռուսաստանում է ապրում աշխարհի խոշորագույն հայկական սփյուռքը, որը Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության կարեվոր հիմքն է: Նրա կարծիքով՝ չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ հայկական սփյուռքը բոլոր ժամանակներում եղել է երկրների միջև կարեվոր կապող օղակ եվ մինչ օրս շարունակում է նշանակալի դեր խաղալ Հայաստանի կյանքում եվ զարգացման գործում:

Նա ընդգծելծց սփյուռքի կարեվոր դերը՝ որպես երկկողմ համագործակցության կարեվոր հիմք ասելով․ «Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլև Հայաստանի։ Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար»։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն իր խոսքում շեշտեց նաեվ արցախցիներին օգնելու հանգամանքը, որը շարունակելու է մնալ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջնահերթությունը, եվ տեղում կոչ արեց հայրենակիցներին առավելագույն մասնակցություն ու աջակցություն ցուցաբերել արցախցիներին։ 

Ելույթի ընթացքում պարոն Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց այս պահին Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, եվ շնորհավորելց Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով նրան ու գերիներին ուժ ու արիություն՝ իրենց բաժին հասած փորձություններն արժանապատվորեն հաղթահարելու համար:

Armenian Business Forum 2024-ին բացման խոսքով հանդես եկավ նաեվ Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԵԱԶԲ կառավարման խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ով իր խոսքում կարեվորեց ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանի ստացած հնարավորությունների մասին․ 

«Եվրասիական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա: Այսինքն, առանց Հայաստանի ձայնի ԵԱՏՄ–ի 180– միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել և իրագործվել»։

Տ․ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցությամբ կարող է ավելի մեծ չափով իրացնել իր ազգային ներուժը եվ հենց միության միջոցով են  Հայաստանի առջև արդյունավետ հնարավորություններ բացվում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ փոխգործակցության համար։

ՀԳ․ Նշենք, որ վերոնշյալ ֆորումը վերջին անգամ տեղի էր ունեցել 2021 թվականին Հայաստանում։ Այս տարի լրացավ գործունեության հոբելյանական 5-րդ տարին։

Ա․ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան