Հարված ազատ խոսքին

Տեսանյութեր

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ-վարողներ AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոց կալանքը երեկ դատարանը փոխարինեց վարչական հսկողությամբ, որը ներառում է իրենց հեղինակած հաղորդումների նման ծրագիր վարելու սահմանափակում: Հիշեցնենք, որ փոդքասթերներին մարտի 22-ին ձերբակալել էին, այնուհետեւ՝ երկու ամսով կալանավորել` մեղադրելով «համացանցային խուլիգանություն» կատարելու մեջ: Մեղադրանքի հիմքում «Իմնեմնիմի»-ի թողարկումներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ իր կուսակից պաշտոնյաներին ուղղված հայհոյանքն է: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ, պատմաբան ԴԱՎԻԹ ՖԻԴԱՆՅԱՆԻ հետ:

— Այն, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ-վարողներ AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը գտնվում էին կալանավայրում իրապես աբսուրդ մեղադրանքով, խոսում է այն մասին, որ գործող ռեժիմը հանրային, հասարակական, քաղաքական գործիչների եւ մամուլի ազատ խոսքի կամարտահայտումը լռեցնելու փորձ է անում: Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքով` իշխանությունները փորձ են անում վերակենդանացնել տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածը, որը ընդունվել էր իրենց իսկ կողմից, սակայն հետագայում միջազգային կառույցների ճնշման ներքո այդ հոդվածը ապաքրեականացվել էր: Իսկ այսօր իշխանությունն այլ ձեւակերպումներով, այլ ձեւաչափերով փորձում է վերակենդանացնել նույն այդ քրեական հոդվածը: Այս համատեքստում պետք է շեշտենք, որ սա դասական առումով քաղաքական հետախնդում է, որովհետեւ նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել իրենց քաղաքական խոսքի, սուր քննադատության համար: Իշխանության նպատակը, ըստ էության, տորպեդահարելն էր Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի հեղինակած փոդքասթի ընթացքը, որովհետեւ այն բավականին մեծ լսարան ուներ, հստակորեն շարունակում էր թափ հավաքել, ինչից իշխանությունը, բնականաբար, անհանգստացած էր:

Ի դեպ, առնվազն Նարեկ Սամսոնյանի ձերբակալության կադրերը տպավորություն էին թողնում, որ սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ` անձնական վրեժխնդրության պատվեր: Ի՞նչ կասեք այս մասին:

Հայաստանի ոստիկանության եւ ադրբեջանական յաշմայի միջեւ որեւէ տարբերություն չեմ տեսնում: Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության կադրերը տեսնելիս ինձ մոտ տպավորություն էր, որ ադրբեջանական յաշման հասել է Երեւան: Ակնհայտ է, որ Սամսոնյանի եւ Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մոտիվացիան պայմանավորված է նրանով, որ օղակը Հայաստանի շուրջ գնալով սեղմվում է: Նիկոլ Փաշինյանն իր արտաքին տերերի նկատմամբ ունի պարտավորություններ: Նա շտապում է, եւ նրան շտապեցնում են իրականացնել այդ ամենը: Հետեւաբար, իր պարտավորությունների իրականացման համատեքստում նա պետք է փորձի ձգել պտուտակները եւ չեզոքացնել իր քաղաքական հակառակորդներին, հատկապես նրանց, ովքեր ունեն լայն լսարան: Այդուհանդերձ, ուզում եմ փաստել, որ իշխանությունները ոչ միայն չեն հասել իրենց ռազմավարական նպատակներին, այն է` լռեցնել «Իմնեմնիմի»-ի հարթակը, այլեւ խայտառակ կալանավորումներից հետո փոդքասթը նոր թափ է հավաքել: Ավելին` համացանցում շատերը նշում էին, որ իրենք ժամանակին տեղյակ չէին «Իմնեմնիմի» մասին, սակայն, այս խայտառակ ձերբակալության եւ կալանավորումներից հետո իրենք դարձել են փոդքասթի հետեւորդները: Ընդհանրապես, այսպիսի ռեժիմներում, որտեղ ավտորիտարիզմն է գերիշխում, սովորաբար գործող իշխանությունը փորձում է իր քաղաքական հակառակորդներին լռեցնել` վախի մթնոլորտ սերմանելով, տարատեսակ ռեպրեսիաների գործիքակազմ կիրառելով, բայց իրականում դա ունենում է կարճատեւ էֆեկտ, որովհետեւ երբեւէ հնարավոր չէ, որպեսզի բռնապետությունը կամ ավտորիտար իշխանությունը հնարավորություն ունենա շարունակաբար կիրառել իր այդ ռեպրեսիվ գործիքակազմը: Այսօր պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում փաշինյանական ռեժիմը չի կարողանում վախի մթնոլորտ սերմանելով կոտրել քաղաքացիների դիմադրությունը, հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին ստիպել հրաժարվել իրենց սկզբունքներից եւ իրենց արդարացի պայքարից` ընդդեմ այս ազգակործան ռեժիմի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)