Հուսամ` ընդդիմադիր մեր գործընկեր պատգամավորները կդիմեն դատախազին. Զոհրաբյան

Ներքաղաքական

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, անդրադառնալով ԱԺ ամբիոնից ընդդիմության հասցեին իշխող ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներին, դրանք որակեց որպես քրեական հանցագործություն:

— Հուսամ, որ ընդդիմադիր մեր գործընկեր պատգամավորները կդիմեն դատախազին, որպեսզի տիկին դատախազը մտնի Ազգային ժողով` Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու համար: Թե՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ քրեական օրենսգրքով, թե՛ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի նախագծով` Խաչատուր Սուքիասյանը կատարել է հանցագործություն։ Նա ամբիոնից ուղղակիորեն ընդդիմադիր պատգամավորներին եւ ընդհանրապես ընդդիմադիր գործիչներին, ովքեր միացած են Սրբազան շարժմանը, սպառնացել է սպանելով, սնանկացնելով կամ բանտ նստեցնելով` նշելով, որ 20 տարի առաջ սպանում էին, սնանկացնում էին, բանտ էին նստեցնում։ Նա ասել է, որ եթե դուք շարունակեք խանգարել մեր պետության ընթացքը, նույնը կկատարվի ձեզ հետ։ Իսկ դա նշանակում է, որ Խ. Սուքիասյանն ուղղակիորեն սպառնացել է սպանել, բանտ նստեցնել կամ ունեզրկել։ Ես, իհարկե, չեմ հիշում, որ 20, 15, 10 կամ 25 տարի առաջ, երբ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ «օրթախ» պարոն Սուքիասյանը ընդամենը 5000 դոլարով սեփականաշնորհում էր մայրաքաղաքի ամենակենտրոնում գտնվող պատմամշակութային շենքը, որեւէ մեկը նրան սնանկացած, բանտ նստեցրած լինի։ Անկեղծ ասած, չեմ հիշում նաեւ պարոն Սուքիասյանին սպանած լինեն։ Չեմ ֆիքսել այդ պահը։ Գուցե, հանրապետությունում չեմ եղել եւ նախկին իշխանությունների կողմից իրեն սպանելու կարեւոր պահը բաց եմ թողել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում