«ՄԻԱՅՆ ՏԱՏԻԿՍ ԷՐ ԻՆՁ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Սպորտ

 Iravunk. com-ի մարզական թղթակիցը զրուցել է երիտասարդ ծանրամարտիկ, պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանիների Աշխարհի բրոնզե մեդալակիր, Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Էմմա ։Ինչպես ստացվեց, որ սկսեցիք զբաղվել այսքան դժվար մարզաձևով ծանրամարտով։

- Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից։ Փոքրուց շատ եմ սիրել այս մարզաձևը։ Մեր հայ մարզուհիներին, անվանի ծանրամարտիկներ Նազիկ Ավդալյանին ու Հռիփսիմե Խուրշուդյանին հետևելով, ես էլ շատ ոգևորվեցի ու սիրեցի ծանրամարտը։ Մշտապես հետևում էի ծանրամարտի մրցումներին, հատկապես մեր աղջիկների մասնակցությամբ, արդյունքը եղավ այն, որ ես էլ դարձա ծանրամարտիկ։ Ամենաշատը տպավորվել էի Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ Գոյանգում կայացած Աշխարհի առաջնությունից, երբ չեմպիոն դարձավ նա։ Այդ պահից հասկացա, որ ես էլ եմ ուզում պարապել ու նրա նման մի օր չեմպիոն դառնալ։ Մեկ տարի մարզվեցի Արմավիրում, իմ ծննդավայր Նալբանդյան գյուղում, ապա տեղափոխվեցի Հայաստանի սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաք ու այժմ էլ այստեղ եմ։

- Հետաքրքիր է, թե Ձեր ծնողները ինչպես ընդունեցին այդքան բարդ մարզաձևով զբաղվելու որոշումը, արդյոք դեմ չէին։

- Ծնողներս սկզբում, իհարկե, դեմ էին, միայն տատիկս էր ինձ պաշտպանում, հենց նա էլ բոլորին համոզեց ու ինձ տարավ պարապմունքների։ Համարում էին, որ ծանրամարտը այնքան էլ աղջկական մարզաձև չէ։ Մրցումներին մասնակցելուց հետո ծնողներս տեսան, թե որքան եմ սիրում սպորտը ու այդպես համակերպվեցին, որ ես պիտի դառնամ ծանրամարտիկ։ Երբ առաջին անգամ մասնակցեցի հավաքի, գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն էր, իմ անձնական մարզիչն է նաև, միասին որոշեցինք, որ առաջ գնալու, աճելու համար պետք է տեղափոխվել Գյումրի ու պարապել։ Տատիկս էլ ինձ հետ եկավ Գյումրի, ծնողներս մնացին Արմավիրում։ Այդպես սկսեցինք բնակվել Գյումրիի մեր տանը, որը ընտանիքս թողել էր երկրաշարժից հետո։ Սկզբից բավականին բարդ էր, չէի հարմարվում քաղաքին։ 2018֊ի օգոստոսին եմ այնտեղ առաջին մարզմանը գնացել, իսկ մեկ տարի հետո մասնակցել եմ Եվրոպայի պատանեկան առաջնությանը։

Մարզիչները շատ գոհ էին իմ ելույթից, թեև մեդալ չհաջողվեց ինձ նվաճել, սակայն 5֊րդ տեղը գրավեցի ու նրանց համոզեցի, որ դեռ կարող եմ գնալ առաջ։ Միջազգային ասպարեզում հանդես գալը այլ էր։ Եվրոպայի առաջնության ժամանակ առաջին անգամ նոր մրցակիցների հանդիպեցի, շատ էի լարվել ու նույնիսկ հուզվել, սակայն վատ չմասնակցեցի։ Այդ ժամանակ շատ էի կասկածում ուժերիս, սակայն կարողացա թերություններս տեսնել ու հետագայում ուղղել, իսկ վստահությունս ավելացել է։ 2021֊ին Եվրոպայի առաջնությանը դարձել եմ ռեկորդակիր, շատ ուրախացա ու ավելի շատ հավատացի, որ կարող եմ լավ ծանրամարտիկ լինել։ 2022֊ին էլ վերջապես ինձ հաջողվեց շատ լավ հանդես գալ ու նվաճել ոսկե մեդալ։ Նման հաջողությունից հետո ուզում ես ավելի առաջ գնալ։

- Իսկ այս տարվա ծրագրերի մասին ինչ կարող ես ասել։

֊ Այս տարի երկու մրցաշար կա միջազգային, առաջիկայում երիտասարդների Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններն են լինելու։ Եվ եթե մարզավիճակս հասցնեմ լավագույնին, ապա մեծահասակների Աշխարհի առաջնությունն էլ կա ծրագրերիս մեջ։

- Շնորհակալություն, Էմմա, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում