Ժամանակը ցույց կտա՝ ինչ եզրահանգումներ անել. ՀՀ-ում Բելառուսի դեսպան

Ներքաղաքական

2805Hrant-2+

«ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ՝ ԻՆՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ». ՀՀ-ՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ 2020 թվականիի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտի, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Ըստ նրա` այդ երկրները իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, թե կամ իբր մեզ օգնել են, մինչդեռ նրա գնահատմամբ՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել իրենք իրենց մեջ վաղուց Լեռնային Ղարաբաղի հարցը փակել են։ Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԻ հետ:

— Պարոն դեսպան, ինչպե՞ս եք վերաբերվում խորհրդարանական ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած վերոնշյալ հայտարարությանը:

— Ես դիվանագետ եմ եւ գնահատականներ չեմ տա: Հիմա չեմ խոսի այդ մասին: Ժամանակը ցույց կտա, թե ինչ քաղաքական գնահատականներ պետք է տալ եւ ինչ եզրահանգումներ անել:

— Հայաստանում բավական սուր ընկալվեց այն, որ Ձեր նախագահը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասում էր, թե հիշել է իրենց զրույցը 44-օրյա պատերազմից առաջ՝ որակելով այն ադրբեջանցիների համար «ազատագրական պատերազմ»: Ավելին՝ նա նշել էր, որ այդ ժամանակ իրենք եզրակացրել էին, որ պատերազմում կարելի է հաղթել։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

Ի դեպ, այդ հայտարարությունն այդքան էլ սուր չընդունվեց: Ընդհանրապես ես կարծում եմ, որ յուրաքանչյու երկիր, երկրի ղեկավարություն իրավունք ունի անել այն, ինչ համարում է ճիշտ: Կարեւորը, որ դա չլինի՝ ի վնաս այլ երկրի: Այնպես որ, չէի ասի, թե եղավ խիստ արձագանք, ես դա չեմ տեսել: Նույն կերպ եւ Հայաստանի ղեկավարությունը անում է քայլեր, որոնք ինչ-որ մեկին կարող է դուր չի գալիս, բայց դա նրանց իրավունքն է: Սա յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է:

— Կա կարծիք, թե Բելառուսի նախագահի նման հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ինչ-ինչ հարցեր քննարկել…

— Իմ նախագահը՝ Ալեքսանդր Գրիգորիչ Լուկաշենկոն, իրավունք ունի ասել եւ անել այն, ինչ համարում է ճիշտ: Իմ գործը՝ որպես դիվագահետի, կատարելն է նրա հրամանները: Սահմանափակվենք այսքանով:

— Առհասարակ, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ հարցեր, խնդիրներ կան այսօր հայ-բելառուսական հարաբերություններում:

— Ես գտնում եմ, որ առանց խնդիրներ հարաբերություններ չեն լինում, նույնիսկ` ամենալավ դասավորության դեպքում: Բայց այսօր ես, իմ դերը, որպես Բելառուսի դեսպան, տեսնում եմ տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ: Եթե նայենք վերջին տարիների զարգացումներին, մենք ավելացրել ենք ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ավելի քան 4 անգամ: Ես համարում եմ, որ սա կարեւոր է: Մեր նախագահը մշտապես ասում է՝ եթե լինի նորմալ տնտեսություն, ուրեմն՝ ամեն ինչ կլինի երկրում լավ, եւ քաղաքական հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել: Դրա համար ես կարծում եմ, որ դիվանագետներիս առաջադրանքն է առաջին հերթին զարգացնել տնտեսական հարաբերությունները:

— Իսկ որքանո՞վ են Բելառուսի արտադրողները հետաքրքրված հայկական շուկայով:

— Դուք գիտեք, թե ինչ է նշանակում բելառուսական արտադրանք, շատ որակյալ են, գիտեմ, որ հայերը շատ են սիրում: Մենք ջանում ենք բավարարել շուկան այնքան, որքան հնարավոր է, որովհետեւ լոգիստիկան է բարդ: Մենք նախորդ տարի բացեցինք համատեղ արտադրություն՝ Վայոց ձորում, Երեւանում եւս պատրաստվում ենք: Հայ-բելառուսական վերելակներն այսօր պատրաստվում են մի մասն այստեղ, մեծ մասը՝ Բելառուսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում