Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստն ավարտված առաջնությունում 29 խաղում խփեց 11 գոլ, կատարեց 4 գոլային փոխանցում։
Իսկ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը «ՌՊԼ-ի հերոսներ» մրցանակաշխության ժամանակ հատուկ մրցանակ է ստացել և ճանաչվել առաջնության ամենամեդիային ֆուտբոլիստ։