«Բորուսիան» կքննարկի Սպերցյանի տրանսֆերի հարցը ՉԼ-ի եզրափակիչից հետո
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, որում գերմանական թիմը հունիսի 1-ին կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ, կդիտարկի «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։
Աղբյուրի փոխանցմամբ «Կրասնոդարը» դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։
Ավելի վաղ Transfermarkt-ը հայտնել էր, որ «Բորուսիան» Էդուարդին դիտարկում է որպես Մարկո Ռոյսին փոխարինող, ով ամռանը կլքի դորտմունդյան թիմը։