Այն ռեսուրսի 10 տոկոսը, որ ծախսում եք ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ, ուղղեիք Նիկոլի դեմ, Նիկոլը շուտվանից չէր լինի. Դանիելյան

Ներքաղաքական
«Խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց եւ շրջանակներին,ովքեր փորձում են պիտակավորել ՀՀԿ-ին եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Երբ դուք նոր եք արթնացել քնից եւ ոչինչ չանելով, փորձում եք պայքարի առաջամարտիկ հանդիսանալ եւ իմիտացիա անել, որ ՀՀԿ-ն չի պայքարում կամ Սերժ Սարգսյանին ձեռք է տալիս, որ իշխանության մնա Նիկոլը, պարտավոր եմ հիշեցնել, որ ՀՀԿ-ն նիկոլի դեմ պայքարում է 2018 թվականից,պայքարում է իր ողջ ռեսուրսով, պայքարում է փողոցում,պայքարում է ԱԺ-ում,պայքարում է սուր քննադատություններով եւ անմնացորդ, պայքարում է այնպես, որ այս պահին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը,արդեն մեկ տարի է անհիմն կալանքի տակ է, տասնյակ ՀՀԿ-ականների վրա կարված են շինծու քրեական գործեր, այդ թվում նաեւ երիտասարդների։
 
Մի՞թե այս ամենը չի փոշիացնում ձեր սուտը եւ բոբիկությունը։ Այն,որ ՀՀԿ երիտասարդները եւ ոչ միայն,այս կամ այն պայքարում միշտ եղել են պայքարի առաջնագծում,դա արդեն իսկ փաստում է, որ Սերժ Սարգսյանն է պայքարի մեջ եւ հետեւաբար այն միտքը,որ Սերժ Սարգսյանը ցանկանում է պահել Նիկոլի իշխանությունը ՝ սուտ է ,ստորություն եւ կեղծիք տարատեսակ ուժերի կողմից ,ովքեր հենց նիկոլին բերել են իշխանության եւ մերժել են Սերժ Սարգսյանին։ Հռոմի պապից կաթոլիկ ձեւանալը պարադոքսալ է եւ անտեղի։
 
Տարօրինակ է եւ դատապարտելի նմանատիպ պահվածքը բոլոր այն ուժերի կողմից, ովքեր փորձում են պառակտում եւ բաժանարար գծեր մտցնել ,երբ հայ ժողովուրդը կանգնած է կարեւորագույն համախմբման եւ միասնականության,վճռականության եւ հաղթանակի նախօրեին։ Տարօրինակ չէ՞, որ հենց այն ուժերը, ովքեր բերեցին նիկոլին,հիմա փորձում են մեղադրել ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին։ Այն ռեսուրսի տաս տոկոսը, որ ծախսում եք ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ, ուղղեիք Նիկոլի դեմ եւ Նիկոլը շուտվանից չէր լինի։
 
Սերժ Սարգսյանը Արցախ է ազատագրել, Ապրիլյան քառօրյա պատերազմ է հաղթել։ Սերժ Սարգսյանը ստիպել է Ալիեւին փակ դռների ետեւում ճանաչել Արցախի անկախությունը եւ պարտադրել է Էրդողանին,որ վերջինս խնդրի դադարեցնել պատասխան կրակը։ Եվ դուք այսքանից հետո ծիծաղելի չե՞ք համարում ձեր զառանցանքները։ Մենք պայքարի խրամատը երբեք չենք լքել եւ չենք լքելու եւ հենց Սերժ Սարգսյանից հայրենասիրության օրինակ վերցնելով եւ հայրենիքը թանկ համարելով ենք պայքարում։
 
Հ.Գ.- Այն տելեգրամյան ալիքը,որը գրում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում նիկոլի հեռացումը,հաջորդիվ հրապարակում է ՀՀԿ երիտասարդների պայքարի տեսանյութը,որը ուղղված է Նիկոլի դեմ», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)