Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն

Հասարակություն

Կայացել ԱԱԾ պահեստազորի սպաների միության ակտիվի հավաքը։ Հայտնում են միությունից:

Արձանագրվել է՝

1․ իշխանությունից պահանջում ենք ժողովրդին պարզ, մատչելի, հիմնավորված, ազնվորեն ներկայացնել, թե խաղաղության դիմաց  կոնկրետ ու առարկայական ինչ են մեզանից պահանջում Ադրբեջանն ու Թուրքիան, ինչ ենք պատրաստվում զիջել։ Այլկերպ՝ ո՞րն է խաղաղության գինը, փաստացի կապիտուլյացիան չփորձել քողարկել փոխզիջմամբ,

2․ քաղաքական դաշտի իրական ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարաձայնությունները, հանուն հայրենիքի միավորվել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ձևավորված շարժման շուրջ, բոլոր հնարավոր միջոցներով միակամ օգնել նրան կյանքի կոչելու հռչակված նպատակները,

3․ԱԱԾ պահեստազորում գտնվող մեր գործընկերներին հորդորում ենք  դրսևորել ակտիվություն, չքաշվել մի կողմ, չառաջնորդվել նեղ, անձնական շահերով։ Դա հարիր չէ մեզ, երբ հատկապես վտանգված է երկրի անվտանգությունը։ Ձեր խորհուրդներով, օբյեկտիվ խոսքով և դիրքորոշմամբ նպաստեք իրավիճակի հանգուցալուծմանը։ Հայաստանն ունի ձեր աջակցության կարիքը, որը, վստահ ենք, չի մոռացվելու,

4․ԱԱԾ գործող աշխատակիցներին ու հատկապես ղեկավար կազմին կոչ ենք անում՝

-Հայաստանի քաղաքական ղեկավարությանը հստակ ներկայացնել  անվտանգային, տնտեսական և քաղաքական այն բացասական հետևանքները, որոնք առնվազն հինգ տարվա հեռանկարում սպասվում են մեզ փաստացի այս կապիտուլյացիայի արդյունքում,

-ձեռնպահ մնալ ժողովրդական շարժման դեմ բռնաճնշումներից, հետապնդումներից և այլ անօրինականություններից, հիշել, որ յուրաքանչյուր պաշտոնյա անհատապես պատասխանատու է իր կողմից կայացված որոշման, գործողության, ստորագրված փաստաթղթի համար։ Ոչինչ հավերժ չէ,

5․ մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում, համաժողովրդական շարժման հետ։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին