Այն, ինչ արվում է, չունի իրավական հիմնավորում, այս խմորը դեռ երկար է ջուր քաշելու. Մանրամասներ Կիրանցի սահմանազատման վերաբերյալ

Հանդիպում

Արդարադատությամծն նախարարությունը, անդրադառնալով Կիրանց բնակավայրի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ տրամադրելու հանգամանքին, նշել է հետևյալը. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։ Ի՞նչ է սա նշանակում, որ Կադաստրի կոմիտեի տված վկայականները անօրինակա՞ն են հարցին իրավական գնահատական է տվել փաստաբան Նորայր Նորիկյանը, նախ նկատելով.

-Տեսականորեն, ես չեմ բացառում, որ իրավունքի գրանցման ժամանակ կադաստրային ոչ ճշգրիտ ինչ-որ գրանցումներ արված լինեն, բայց ես չեմ կարծում, որ այս գործընթացում առանցքայինն այդ խնդիրն է, այստեղ բոլորովին այլ շեշտադրումներ կան։ Ես ուզում եմ հասկանալ, թե ի՛նչ է այս գործընթացի անունը. երեկ տարածած այդ հայտարարության մեջ իրենք նշում են, որ իրականացնում են «պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց»։ Նորից եմ կրկնում, թող իրենք ցույց տան իրենց հանձնաժողովների կանոնագիրքը ու այն իրավական հիմքը, որով առաջնորդվում են։  Այդ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570 Ա որոշմամբ, այդ հանձնաժողովի գործունեությունը ո՞ր իրավական ակտերով է կարգավորվում, Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովը ո՞ր իրավական ակտով է առաջնորդվում Ադրբեջանի Հանրապետության նույնանուն հանձնաժողովի հետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական սահմանների հստակեցման գործընթացում։ Սույն թվականի մայիսի 16-ին՝ կառավարության նիստում, Փաշինյանի կողմից արվել է հետևյալ պնդումը, որ ինքը ոգևորությամբ կարող է տեղեկացնել հանրությանը, որ առաջին անգամ Ադրբեջանի հետ կա դելիմիտացված սահման, այսինքն՝ Փաշինյանն ընդունում է, որ Ադրբեջանի հետ տեղի է ունեցել դելիմիտացիա, այսինքն՝ սահմանազատում: Ընդ որում, ասեմ, որ այսօր փաստաբանական հարցում եմ ուղարկել Կառավարություն, խնդրելով, տրամադրել այդ հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը, որոնցով առաջնորդվում է: Խնդրել եմ նաև պատասխանել, թե դելիմիտացիան, եթե պնդում է արվում, որ արդեն ունենք դելիմիտացված սահման, ո՞ր իրավական կարգավորումների հիման վրա է արվել և ո՞ւմ կողմից։ 

Եթե կառավարությունն ընդունում է, որ Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովն է իրականացրել դելիմիտացիա, իրենք ընդունում են, որ այս պահին տեղի է ունենում ոչ թե սահմանների վերարտադրություն, այլ դելիմիտացիա, իսկ դա արդեն լրիվ ուրիշ իրավական ռեժիմ է, որի մասին մենք խոսել ենք, որ իրենք գերազանցում են ՀՀ Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունները։ 

Եթե իրենք ընդունում են, որ այդ հանձնաժողովի կանոնագիրքը պետք է մինչև հուլիսի 1-ը հաստատվի, ընդ որում՝ վավերացվի ԱԺ-ի կողմից, նշանակում է, որ հիմա գործ ունենք խորհրդարանի կողմից չվավերացված, միջազգային պայմանագիր չհանդիսացող, որևէ կանոնակարգում չունեցող փաստացի հանձնաժողովի արդյունքի հետ, որի լեգիտիմությունը, իրավական հիմնավորվածությունը խիստ կասկածելի են։ Այն ինչ արվում է, չունի իրավական հիմնավորում։

Եթե Հայաստանում իշխանություն փոխվի,  իրավական ու քաղաքական առումով այս բոլոր պայմանավորվածությունները, փաստաթղթերը հնարավո՞ր է անվավեր ճանաչել։

– Շատ բարդ է միանշանակ պատասխանել, բայց ոչինչ չբացառելով, կրկնում եմ, որ մենք գործ ունենք ուժերի այնպիսի հավասարակշռության հետ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը ես բացառապես տեսնում եմ Հայաստանի խախտված հաշվեկշռի վերականգնման ու անհրաժեշտ դիմադրողականության պարագայում։ Քանի դեռ այդ իմունիտետը վերականգնված չէ, ես չեմ կարծում, որ հաջորդ իշխանությունը կարող է հանդես գալ այնպիսի դիրքերից, որ Ադրբեջանին թելադրելու հնարավորություն կունենա։ Եթե վերականգնվի ռեսուրսը, բնականաբար, այլ բնույթի ու տոնայնության խոսակցություն տեղի կունենա։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում