Ահա, թե ինչու էր Նիկոլի հին տան պատերն այդպես այլանդակված

Վերլուծություն

Ե­րեկ Նի­կո­լը կա­ռա­վա­րութ­յան նիս­տում, ըստ էութ­յան` փոր­ձե­լով բա­ցատ­րել, թե ին­չու իր օ­րոք, չնա­յած բա­զում խոս­տում­նե­րին, պե­տա­կան գնում­նե­րի ծրագ­րե­րով տրվող փո­ղե­րը շատ ա­վե­լի ա­խոր­ժա­կով են լա­փում, քան «հան­ցա­վոր նախ­կին­նե­րի» ժա­մա­նակ­նե­րում, ո­րո­շեց նո­րից դի­մել ա­մե­նափր­կիչ «փի­լի­սո­փա­յութ­յան տոպ­րա­կին»:

«­Հի­մա գնում, մտնում ենք դպրոց, բա­նա­ձեւ դուրս բե­րենք, թե մեկ քմ­-ի վրա ինչ­քան գու­մար է ծախս­վում: Տե­սանք՝ ինչ ծո­րակ ու սա­լիկ է դրված: Հե­տո գնանք նույն գնա­յին սեգ­մեն­տի մեջ մի մաս­նա­վոր տուն, ո­րը սո­ցիա­լա­կան նույն նշա­ձո­ղի մեջ է: Եվ ե­թե այդ եր­կու ծո­րակ­նե­րը վի­զո­ւալ նա­յենք, ի­րենց մեջ մեծ տար­բե­րութ­յուն կա…»: 72 հա­զա­րա­նոց ծո­րա­կի մա­սի՞ն էր հի­շել, թե` ինչ: Բայց, պարզ­վում է, որ մե­ղա­վո­րը ոչ թե այդ ծո­րա­կը պատ­վի­րած ԿԳՄՍ-ն­ է` դրա հաս­կա­նա­լի կեր­պա­րով` նա­խա­րա­րով հան­դերձ, այլ` ժո­ղո­վուր­դը: «Ե­րե­խա­նե­րը միշտ չէ, որ դպրո­ցի ծո­րա­կին վե­րա­բեր­վում են այն­պես, ինչ­պես կվե­րա­բեր­վեն ի­րենց տան ծո­րա­կին։ Ես ոչ մի տեղ չեմ հան­դի­պել, որ մե­կը ի­րենց տա­նը դա­նա­կով իր ա­նու­նը սե­ղա­նի կամ ա­թո­ռի վրա գրել է, բայց տասն­յակ դպրոց­նե­րում ու հա­մալ­սա­րան­նե­րում տասն­յակ ա­նուն­ներ ենք տես­նում: Հե­տաքր­քիր բան է, է­լի, օ­րի­նակ, ձեր տա­նը ին­չո՞ւ չես գրում, ե­թե դրա մեջ խո­րը ի­մաստ կա»: Հա­սավ մա­ռազ­մի, թե` ոչ մեկ իր տան պա­տին չի գրում, որ այ­սինչն ու այ­նին­չը 2016 թվա­կա­նի ապ­րի­լի 8-ին տոլ­մա կե­րան, բայց, չգի­տես ին­չու, ե­կե­ղե­ցու կամ պատ­մամ­շա­կու­թա­յին կա­ռույց­նե­րի պա­տե­րին գրում են. «Ծի­ծա­ղում ենք, բայց սա վար­վե­լա­կերպ է, մենք պետք է հաս­կա­նանք, թե ինչն է պատ­ճա­ռը, պետք է հե­տա­զո­տութ­յուն ա­նենք»։

­Թե ուր է միտ­քը տա­նում, կա­րե­լի է կռա­հել. էս ի՞նչ վատ ժո­ղո­վուրդ է, հե­րիք չէ պա­տեր­ազ­մը տա­նուլ տվեց, դեռ մի բան էլ այն­պի­սի ե­րե­խա­ներ է դաս­տիա­րա­կում, ո­րոնք պա­տե­րին ինչ ա­սես գրում են: Ս­րա­նից մին­չեւ իր քա­րո­զած «ի­րա­կան Հա­յաս­տա­նը» կես քայլ է:

­Միայն թե Նի­կոլն այդ քա­րոզ­նե­րի մեջ ե­րե­ւի մեկ բան է մո­ռա­ցել: Ժա­մա­նա­կին լրատ­վա­մի­ջոց­նե­րը ներ­կա­յաց­րել են նաեւ Նի­կո­լի տու­նը, երբ նա դեռ վար­չա­պետ չէր: Այ­սինքն, ե­թե այ­լոց տա­նը գո­նե սեփա­կան պա­տե­րին ո­չինչ չեն գրում, Նի­կո­լի տա­նը դա էլ չկա: Տոլ­մա­յի մա­սին` չէ, բայց (լու­սան­կար­նե­րում) որ պա­տե­րին շատ այլ բա­ներ են գրված, դա փաստ է: Այ­սինքն, եթե դրսում պատերին գրողները «հետազոտության մատերիալ» են, ապա սեփական տան պատերին գրողներին առնվազն ռենտգեն է պետք: Ու նիկոլը, մինչ ուրիշներին «հետազոտելը», լավ կանի նախ իր եւ սեփական ընտանիքից սկսի: Չ­նա­յած, երբ նրա սե­փա­կան տանն այն վի­ճակն է, ին­չը մեր ո­րոշ ի­րոք ան­դաս­տիա­րակ հայ­րե­նա­կից­ներ դրսե­ւո­րում են բա­ցա­ռա­պես փո­ղո­ցում, սա եւս մեկ պարզ ազ­դակ է, թե ին­չու է Նի­կոլն իր մեծ տու­նը` հայ­րե­նիքն այս այ­լան­դակ վի­ճա­կին հասց­րել:

­Նի­կո­լի ե­րեկ­վա հեր­թա­կան ան­համ ճա­ռին եւ նրա երբեմ­նի տան պա­տե­րին անդ­րա­դար­ձանք ըն­դա­մե­նը մեկ բա­նի հա­մար. այս ա­մե­նը հեր­թա­կան հաս­տա­տումն է, որ մոտ ա­պա­գա­յում մեր մեծ տու­նը` հայ­րե­նի­քը, չենք ու­նե­նա, ե­թե սույն «բա­րե­փո­խի­չը» շա­րու­նա­կի զավ­թած պա­հել պե­տութ­յան կա­ռա­վար­ման ղե­կը: Ա­սենք, Հա­յաս­տա­նում նաեւ հայ ժո­ղո­վուրդ հա­զիվ թե ու­նե­նանք` նրա «ի­րա­կան Հա­յաս­տա­նի» պա­րա­գա­յում: Կարճ ա­սած, կձա­խող­վի՞ Բագ­րատ սրբա­զա­նի շար­ժու­մը, ե­րե­ւի վերջ, դա կա­րող է վեր­ջա­կե­տը դառ­նալ:

Իսկ շար­ժու­մը շա­րու­նա­կում է դեռ պա­սիվ մնալ, թեեւ այդ դաշ­տը ներ­կա­յաց­նող մեր ար­ժա­նա­հա­վատ աղբ­յու­րը, ո­րին է­լի վկա­յա­կո­չե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, եւ ո­րի ներ­կա­յաց­րած տվյալ­նե­րը, որ­պես կա­նոն, ի­րա­կա­նա­ցել են, այս ան­գամ ա­վե­լի լա­վա­տե­սա­կան տրա­մադ­րու­թյու­նն­երի մեջ էր:

«Սր­բա­զա­նի ա­ռաջ­նոր­դած շարժ­ման պաու­զա­յի փու­լը վեր­ջա­նում է: Լիա­հույս եմ, որ ա­ռա­ջի­կա հան­րա­հա­վա­քում նա եւս մի շարք փա­կագ­ծեր կբա­ցի, եւ ա­ռա­ջին հեր­թին` վար­չա­պե­տի թեկ­նա­ծո­ւի մա­սին: Չէ, չեմ պնդում, որ ան­պայ­ման Սր­բա­զանն է լի­նե­լու թեկ­նա­ծուն, կան ի­րա­վա­կան խնդիր­ներ, ո­րոնք չես կա­րող մի կողմ թող­նել, եւ այդ ուղ­ղութ­յամբ ի­րա­վա­պահ­նե­րը դեռ մտա­ծում են: Այլ, որ ե­թե իր թեկ­նա­ծութ­յու­նը չստաց­վի, ա­պա Սր­բա­զանն է ա­ռա­ջար­կե­լու այլ թեկ­նա­ծու, ո­րին ըն­դու­նել պար­տա­վոր­վել են շարժ­մանն ի­րա­կա­նում հա­րող, հա­ջո­ղութ­յու­նը ցան­կա­ցող բո­լոր ու­ժե­րը: Պայ­մա­նի մա­սին նա ար­դեն խո­սել է` թեկ­նա­ծու, որն ըն­դու­նե­լի կլի­նի ժո­ղովր­դի հա­մար եւ չի մաս­նակ­ցի հա­ջորդ ընտ­րութ­յու­ննե­րին: Նաեւ, այս պա­հին կար­ծես թե լուծ­ված է հա­ջորդ հիմ­նա­կան խնդի­րը` կա­ռա­վա­րութ­յան կազ­մը: Շարժ­մա­նը մաս­նակ­ցող ա­ռանց­քա­յին ու­ժե­րը պայ­մա­նա­վոր­վել են, որ այս հար­ցը եւս վստա­հում են Սրբ­ա­զա­նին, նույն պայ­մա­նով, ինչ վար­չա­պե­տի դեպ­քում. այս կազ­մը չի մաս­նակ­ցում ընտ­րութ­յուն­նե­րին: Ի­հար­կե, այն դեպ­քում, ե­թե նոր կա­ռա­վա­րութ­յան գոր­ծու­նեութ­յունն այն­քան հա­ջող ստաց­վի, որ լի­նի այն պա­հե­լու հա­մա­ժո­ղովր­դա­կան պա­հանջ, այդ դեպ­քում, մի­գու­ցե, նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի կա­րիք կա­ռա­ջա­նա:

­Բա­ցի այս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երից եւ այլ կազ­մա­կերպ­չա­կան հար­ցե­րից, այս ըն­թաց­քում շարժ­ման հիմ­նա­կան ու­ժե­րը նաեւ աշ­խա­տել են ՔՊ-ա­կան ո­րո­շա­կի պատ­գա­մա­վոր­նե­րի հետ: Իշ­խա­նութ­յուններն էլ են դա ֆիք­սել, ին­չի մա­սին է վկա­յում նաեւ այն, որ ներ­կա­յում նեղ շրջա­նակ­նե­րում նրանք խո­սում են պո­տենց­իալ դա­վա­ճա­նող­նե­րի մա­սին, եւ այդ ա­մե­նը սկսել է կա­մաց-կա­մաց տե­սա­նե­լի դառ­նալ: Հիմ­նա­կան կաս­կած­նե­րը գոր­ծա­րար դա­սի նկատ­մամբ է, քա­նի որ բո­լորն են հաս­կա­նում, որ ե­թե սո­վո­րա­կան պատ­գա­մա­վո­րը կա­րող է պար­զա­պես ի­րե­րը հա­վա­քել եւ գնալ, գոր­ծա­րար­նե­րի պա­րա­գա­յում դա ռեալ չէ: Այ­սինքն, հա­նուն սե­փա­կան կա­պի­տա­լի, կա­րող են ա­մեն մի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան գնալ: Տեղ­յակ եմ նաեւ, որ այս փու­լում իշ­խա­նա­կան ի­րա­վա­պահ­նե­րը հսկո­ղութ­յուն են ի­րա­կա­նաց­նում անխ­տիր բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րի նկատ­մամբ, որ նրանք չփոր­ձեն «աչ­քից հե­ռու խա­ղեր տալ»: Բայց Փա­շին­յա­նի մոտ, ա­սում են, այլ մտա­վա­խութ­յուն կա. իսկ որ­քա­նո՞վ են վստա­հե­լի այդ հսկո­ղութ­յուն ի­րա­կա­նաց­նող­նե­րը, ո­րոնց բո­լո­րին հնա­րա­վոր է առ­նել-ծա­խել: Ա­սենք, կոնկ­րետ վե­րա­կա­ցուն հնա­րա­վոր չէ՞, որ մի 50 հա­զա­րի դի­մաց, կամ նույ­նիսկ` ա­վե­լի քիչ, «չտես­նի» X իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վո­րի եւ Y ընդ­դի­մա­դի­րի շփում­նե­րը: Կա նաեւ այն մտա­վա­խութ­յու­նը, թե ո՞վ է ե­րաշ­խա­վո­րել, որ այդ X իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վո­րը չի հա­մա­ձայն­վի մի 100-150 հա­զա­րով իր հա­մար «ա­պա­հով ա­պա­գա» սար­քել, առ­ռա­վել եւս, որ դրա­նով կա­րող է ի­րեն «մաք­րել» նի­կոլ­յան անց­յա­լից: Աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, որ ա­ռանց այդ էլ` ընտ­րու­թյու­ննե­րը սա­րե­րի հե­տե­ւում չեն, ո­րից հե­տո «ա­պա­հով ա­պա­գա­յի» եւ «մաքր­վե­լու» մա­սին խոսք ան­գամ չի կա­րող լի­նել: Ա­հա, մո­տա­վո­րա­պես նման ըն­թացք կար այս պաու­զա­յի փու­լում, եւ կար­ծես թե այս կի­րա­կի այս փու­լը կհա­մար­վի ա­վարտ­ված, եւ նոր փու­լի մեկ­նարկ կտրվի»:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում