Ռոնալդուն կարող է համալրել Ալոնսոյի թիմը
Սպորտ
«Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ, այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնում է սաուդցի լրագրող Ալհազ Մութաբին։
Նրա տեղեկություններով Լևերկուզենի «Բայերը», մասնավորապես թիմի մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում են պորտուգալացուն թիմ հրավիրել։
Ռոնալդուի նախկին թիմակիցն Ալոնսոն վստահ է, որ փորձառու Ռոնալդուն կօգնի «Բայերին» Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայում։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 42 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
https://iravunk.com/sim/?p=284189&l=am/