Որտե՞ղ է վերջակետը զիջումների մասով. Արսեն Լեւոնյան

Ներքաղաքական

Դպրոցում ինֆորմատիկա առարկան, որ անցնում են 6-12 դասարաններում, այդ ամբողջ ինֆորմացիան հնացած է, մեր երեխաները սովորում են մի բան, որն իրենց պետք չի. սա խնդիր է առաջացնում, զարգացման վրա ազդեցություն է ունենում: Այս մասին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ ՏՏ ոլորտի մասնագետների հանդիպման ժամանակ նշեց Friend LLC հիմնադիր տնօրեն Արսեն Լևոնյանը:

«Համացանցը մարդու կյանքում շատ մեծ ազդեցություն ունի: Այստեղ մենք ունենք կիբերանվտանգության հարձակումների խնդիր, վերջին շրջանում Հայաստանում տարբեր սոցիալական հարթակներից օգտվողները անընդհատ ունենում են խնդիրներ, քարտերից գումարներն են գողանում:  ՀՀ ղեկավարության կողմից չկա համապատասխան իրազեկում, շատ թույլ է»,- ասաց նա:

Լեւանյանը դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հարց եմ ուզում տալ մեր երկրի վարչապետին եւ բոլորին,  ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ է այն վերջակետը զիջումների մասով  եւ որտեղ ենք մենք դա տեսնելու: Արդյոք կա՞ հակառակորդի կողմից եւ մեր իշխանությունների կողմից դրված այդ վերջակետը: մարդիկ կան, որ մինչեւ հրապարակի ժամի կո՞ղքն են տեսնում»:
 
Ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց. «Այսօր կիբերանվտանգությունը հավասար է ֆիզիկական, զինվորական անվտանգության խնդրին: Միգուցե նաեւ ավելի առաջնայնություն ունի, քան մարտի դաշտում անվտանգության խնդիրների համար կատարված գործողությունները: Քայքայումը սկսվում է հենց այդ հարձակումից: Դա ես նմանեցնել եմ օդանավային հարձակմանը:
 
Ինչ վերաբերում է հարցին, թե որտե՞ղ է վերջակետը: Այս հարցը մենք էլ ենք տալիս: երբ մեր տարածքները զիջվել են, մարդը հետեւյալ բանաձեւումն է տվել, ասել է՝ մենք 2,5 գյուղ տվեցինք, փոխարենը ստացանք ռիսկերի նվազեցում: Ոչ թե վերացում, այլ նվազեցում:

Մենք բացարձակ ոչինչ չգիտենք, չգիտենք՝ իրենք ինչ են խոսում, մանավանդ երաշխավորներ չկան: Թշնամին էլ ասում է՝ ինչ ասենք, այդպես էլ պետք է լինի: Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ դադար, ոչ, Stop, ղետ, կանգնեք: Ձեր հարցը վավերական է, մենք չունենք այդ պատասխանը: Այս շարժումը նաեւ դրա համար է, որ այդ պատասխանը ստանանք, թե որտեղ է վերջակետը դրվելու: Որեւէ կետ գոյություն չունի, թե որտեղ ենք կանգնելու: Կա թշնամու թելադրանք եւ քո կատարում: Հաջորդը անկլավների հարցն է բարձրանալու»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում