Նիկո՛լ, Պապի քաղաքականությունը հանգեցրեց ինքնիշխանության կորստի. Շարմազանով

Ներքաղաքական
«Նիկոլ, Պապի քաղաքականությունը հանգեցրեց ինքնիշխանության կորստի եւ Հայաստանի բաժանման։ Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշիր. Պապ թագավորը բերվել է իշխանության Հռոմեական կայսրության օժանդակությամբ։ Լսեցի՞ր, Հռոմի օժանդակությամբ։ 371 թ.հայկական զորքը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հռոմեական զորքերի մեծ օժանդակությամբ Ձիրավի ճակատամարտում հաղթում են Հայաստան ներխուժած պարսկական զորքին։ Հայ-հռոմեական միացյալ ուժերի այս հաղթանակից հետո Պապը հաստատվում է Հայոց Արշակունյաց արքայական գահին։
Իշխանության գալուց հետո, Պապը գաղտնի կապեր է հաստատում պարսից արքայի՝ Շապուհ Երկայնաբազուկի հետ։ Ի դեպ, դա այն Շապուհն էր, որն ասպատակեց Հայաստանը, գրավեց Տիգրանակերտն ու գրավեց Դարանաղյաց գավառի Անի ամրոցը, թալանեց հայոց արքաների դամաբարանները, վերցնելով վերջիններիս աճյունները Պարսկաստան տեղափոխելու նպատակով։
 
Շապուհը մորթազերծ արեց Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ Շապուհը Անհուշ բերդում բանտարկեց Պապի հորը՝ Արշակ Եկրորդին, որտեղ էլ նա կնքեց իր մահկանացուն։ Պապի եւ Շապուհի գաղտնի բանակցությունների մասին իմանում են Հռոմում։ Ու ի՞նչ է լինում… Պապին խնջույքի ժամանակ սպանում են, քանի որ նա գաղտնի բանակցում էր Շապուհի հետ։ Այն Շապուհի, որն ավերեց Հայաստանն ու սպանել տվեց Պապի հորը՝ Արշակ Եկրորդին։ Նիկոլն էլ փորձում է կապեր հաստատել ու դաշնակցել ժամանակակից «շապուհների»՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։
 
Մի բան իմացիր, Նիկոլ Փաշինյան։ Պապ թագավորը Հայոց գահին է բազմել Հռոմի, Հայ Եկեղեցու եւ Մամիկոնյան Սպարապետի օժանդակությամբ։ Երեքին էլ անտեսեց, փորձելով դաշինք կնքել իր հորը սպանած ու Հայաստանն ասպատակած Շապուհի հետ։ Հետո ի՞նչ եղավ... Հայաստանը 387-ին բաժանվեց Հռոմի ու Պարսկաստանի միջեւ, իսկ 428-ին՝ Արշակունյաց թագավորությունն անկում ապրեց։ Պապի կառավարման հետեւանքով Հայաստանը թեւակոխեց ոչ թե ինքնիշխանության, այլ՝ քաոսի ու պետության անկման շրջանը։ Դու գնում ես նույն այդ կործանարար արահետով։
https://iravunk.com/sim/?p=284053&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ