Լավ հիշեք այս օրերը, տարիներ հետո սրա համար եւս ներողության աղերսներ են լինելու

Ներքաղաքական

Երկու օր է խորհրդարանը եռում է. Հայ Եկեղեցու դեմ ՔՊ-ականները էլ ինչ գիտեն ասում են, նույնիսկ ոմանք այս ընթացքում հասցրել են Աստվածաշունչ կարդալ՝ թեման «խորքային» տիրապետելու համար: Այս մարդիկ այնքան են «ազարտի» մեջ ընկել, որ սարն ու քարը խառնել են ծովի ու լճի հետ: Ամենից ֆանտաստիկը Կոնջոյանն էր՝ էլ քաղաքական հայդուկներ, էլ քաղաքական հեթանոսներ որակումներով, տպավորություն է, թե այս մարդը լավ ու փիս բառերը միքսել է քաղաքական բառով ու ստացել է պախարակիչ մի արտահայտություն:

Դե պարզ է, էլ ինչ ՔՊ-ական ատելության խոսք՝ առանց Փաշինյանի, սա էլ այնքան էր ընկել «ազարտի» մեջ, որ կոկա-կոլան խառնել էր կիլոյանոց խաչերի հետ, անհասկանալի մեջբերումներ են անում Եկեղեցական թեմերից, խոսում հպատակ լինելու մասին, կարծես, ինքը Ալիեւի հպատակը չէ: Իսկ վերջում էլ Փաշինյանը ասաց, որ Պապ թագավորն էլ չի սպանվի:

Թվում է, թե ՔՊ-ն այսօր 10-ից 10 խփեց ու արդեն վերջ՝ կարող են հանգիստ լինել Հայ Եկեղեցուն նվաստացրել են, պատմությունը խառնել են, իրենք էլ մաքրվել են, բայց այս մարդիկ չեն հասկանում, որ Հայաստանում իրողություն է փոխվել, մարդիկ այս մարդկանց ստերի պատճառով այսօր անտուն են մնացել, բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց տան ճրագը՝ մեկը զավակին, մյուսը տան հորը, երրորդն անտուն է մնացել: Հայաստանում երեխաներ մեծացնող ծնողները մտահոգ են, չգիտեն վաղը իրենց երեխաների ապագան ինչ է լինելու, դպրոցը այն չէ, համալսարանը շուտով այն չի լինի, աշխատելուց դառնալու են տունգանքի մատերյալ կամ հարկ վճարող ընտրող զանգված, իսկ բանակ գնացող տղան հարց է՝ վերադառնալու է, թե՝ ոչ: Չնայածա Փաշինյանն ու իր խմբավորումն այս ամենը ներկայացնում է իբրեւ ձեռքբերում, իսկ եեղեցուն «ձեռքբերումների» խանգարող, բայց հարցը սրանից չի փոխվում. մարդիկ վախենում են, որ Հայաստանի ղեկավարը անհասկանալի կերպար է՝ ոչ հավասարակշիռ կեցվածքով ու, եթե վաղը ժողովուրդը ունենա նոր թեկնածու, Փաշինյանին նետելու է քաղաքական աղբամանը: Ու ինչպես կասեր Կոնջոյանը, հենց իրենք՝ նիկոլականներն են դառնալու քաղաքական մուրացկաններ: Լավ հիշեք այս օրերը, տարիներ հետո սրա համար եւս ներողության աղերսներ են լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում