Չկա հեռանկար, որ այս իշխանությունը նույն 2018-ի ձեւաչափով հեռացվի. Հրանտ Միքայելյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, ում հետ զրուցել ենք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման եւ առաջիկա հանրահավաքի մասին:

«ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԱԿ ԵՆ ԱՆԵԼ՝ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ»

— Ի՞նչ կասեք կուսակցությունների համախմբման մասին երկու հարցի շուրջ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի եւ Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու: Օրինակ, եթե Բագրատ սրբազանը չառաջադրվեց, հաջորդ քայլ կունենա՞ այս շարժումը, թե՞ կտապալվի:

— Այժմ բարձրաձայնած ծրագրից ելնելով` կա միտում կրկնել Փաշինյանի փորձը։ Այն ժամանակ հիշում ենք, որ Հանրապետական խմբակցությունից համապատասխան քանակով պատգամավոր քվեարկեց Փաշինյանի օգտին, եւ նա դարձավ վարչապետ։ Այս դեպքում այդպես չի լինելու։ Ինչո՞ւ, քանի որ այդ ժամանակ իշխանությունը վախեցել է սահմանում ու երկրում անկայունությունից, իսկ Փաշինյանը դրանով էր շանտաժի ենթարկում իշխանությանը։ Ներկայիս իշխանությունը ո՛չ մեկից, ո՛չ մյուսից չի վախենում։ Այսպիսով, ճնշել իշխանությանը, որպեսզի գնա դրան՝ անհնար է լինելու։ Պատգամավորների մասով կարող ենք նկատել, որ այժմ ճնշում գործադրելու համար մի քանի բան պետք է տեղի ունենա։ Նախ այդ ճնշումը դրսից պետք է լինի ավելի մեծ, քան` ներսից։ Մենք գիտենք, որ ներսից էլ կա ճնշում եւ այն պետք է մյուս կողմից հաղթահարել։ Դա կարող է տեղի ունենալ զանգվածային անհնազանդության ակցիաներով` դրանից ելնելով էլ որոշ մարդիկ հրաժարական ներկայացնեն: Հարցին, թե` ե՞րբ, ապա պետք է հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում կադրերն այն քանակությամբ են փոխվել, որ այս պահի դրությամբ պետական ապարատում հիմնականում մնացել են այն մարդիկ, որոնք ամեն ինչ ունակ են անել՝ այս իշխանության օգտին։ Այստեղ շատ մեծ ակնկալիքներ ունենալ սպասելի չէ, կամ պետք է դա լինի ճնշմամբ, բայց ընդդիմությունն այժմ բռնությունը ժխտում է։ Իմ կարծիքով` այստեղ չկա հեռանկար, որպեսզի այս իշխանությունը նույն ձեւաչափով, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր՝ հեռացվի։

— Այդ դեպքում ի՞նչ կարող ենք ակնկալել սպասվելիք հանրահավաքից, որը նախատեսված է մայիսի 26-ին։

— Մայիսի 26-ին կլինի բավական բազմամարդ ցույց, սակայն կարծում եմ` դա այլեւս առաջին ցույցի պես չի լինելու։ Այս ցույցերը, իհարկե, մի կարեւոր խնդիր են լուծում։ Դրանք ցույց են տալիս, որ փողոցն այլեւս իշխանության օգտին չէ, որ իշխանությունը փողոցը կորցրել է, եւ այն իշխանությանը չի սատարում։ Մենք այդ ամենը գիտենք նաեւ սոցհարցումներից, բայց դա լրացուցիչ տեղեկատվության աղբյուր է, եւ սա ակնհայտ է բոլորի համար՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմնակիցների։ Այստեղ տեղի է ունենում մյուս հանգամանքը` իշխանությունը հղում է կատարում լեգալության վրա։ Այսինքն՝ լեգիտիմության վրա չի կարող հղում կատարել, անում է լեգալության վրա։ Ասում է` լավ, ձեզ առավել շատ են աջակցում, բայց մեր օգտին քվեարկել են 2021 թ․ ընտրություններում եւ, հետեւաբար, մենք շարունակում ենք լինել իշխանություն։ Այստեղ, ինչ խոսք, իշխանության դիրքորոշման մեջ խնդրահարույց հարցեր կան։ Ամեն դեպքում, պահելով ամբողջ համակարգը, նրանք կարող են այդպիսի ինտերպրետացիա առաջարկել եւ շարունակել մնալ իշխանության մեջ։ Ես կարծում եմ, որ այս ձեւաչափի մեջ, որն այժմ կա՝ ընդհանրապես հնարավոր չէ իշխանությունը փոխել։ Մյուս կողմից՝ եթե Բագրատ սրբազանը կոնսոլիդացնի հասարակության գոնե այն հատվածը, որն ամեն դեպքում մեծամասնություն է, որը չի ընդունում երկրում տեղի ունեցող բոլոր այս գործընթացները եւ քիչ, թե շատ քաղաքականապես ակտիվ է, որը մասամբ հասկանում է, թե ի՞նչ է կատարվում եւ պատասխանատվություն ունի երկրի հանդեպ, ապա այստեղ շատ բան կարող է փոխվել։ Այդ փոփոխությունը ես տեսնում եմ երկարատեւ առումով, սակայն կարճաժամկետ առումով փոփոխություններն այստեղ իմ կողմից նկատելի չեն։

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՉՄԵԾԱՆԱՆ»

Եթե հավաքվեցին հրապարակում, արդյո՞ք դա բավարար կլինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա։

— Դե մեկ ցույցը բավական չի լինելու։ Իշխանությունն ինքնին չի հեռանա։ Իշխանությունը պետք է հեռանա, երբ տեսնի անկարողությունը, անհնարինությունը` իշխանավորումը շարունակելու։ Այժմ տեղի է ունենում հետեւյալ գործոնը։ Եթե 2018 թվականի Փաշինյանի այժմեականները եղել են ապակենտրոն եւ ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաներով, ապա այստեղ նման բան չկա։ Այս պարագայում նախ կենտրոնացած է ցույցը Բագրատ սրբազանի շուրջ, եւ երկրորդ՝ տեխնոլոգիաբար այստեղ քիչ են։ Հետեւաբար, փորձել նույն գործիքով, որով հեռացվեց Սերժ Սարգսյանը՝ անհնար է լինելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռացվի այդ նույն ձեւաչափով, ով անում է հնարավորինս, որպեսզի այդ ճանապարհը փակի։ Մեծ հաշվով արդեն փակել է։ Տեսեք, երբ առաջ Սերժ Սարգսյանի ժամանակ ընդդիմադիրները հավաքվում էին, որոնք, ի դեպ, այնքան էլ շատ չէին՝ իրենց թողնում էին, ինչ ուզում էին, անում էին։ Դրանով հնարավոր էր լինում կրիտիկական զանգված դարձնել մարդկանց։ Այժմ այդպես չէ։ Այժմ իշխանությունները պայքարում են առաջին օրվանից, որպեսզի ցույցերը չմեծանան։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանը այլընտրանքային տեղեկատվական պատկեր չուներ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի օրոք իշխանության կողմից չէր հակադրվում այն շարժումը, երբ գրեթե ոչ մի քարոզչություն չկար շարժման մեջ։ Մինչդեռ այժմ մենք տեսնում ենք հակառակը։ Մյուս կողմից սա նաեւ ցույց է տալիս, որ ընդդիմությունը պետք է առավել ճկուն, գրագետ, պատրաստված եւ քիչ թե շատ առարկայական մտածելակերպով լինի, որը մենք տեսել ենք նաեւ նախորդ շարժումների ժամանակ, իսկ այս շարժման ժամանակ մենք տեսնում ենք Բագրատ սրբազանի գործոնը, որն ինչ-որ տեղ կոնկրետացնում է այդ բացերը։

— Պարոն Միքայելյան, փաստորեն, ստացվում է, որ մեծ հույսեր չի՞ կարելի կապել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու խորհրդարանական հնարավոր գործընթացի հետ:

— Իմպիչմենտի համար մոտավորապես 20 իշխանական պատգամավոր պետք է միանան։ Ես ուղղակի չեմ տեսնում՝ ինչպես է դա տեղի ունենում։ Այս պահի դրությամբ իշխանությունը չի վախենում, եւ այն մոբիլիզացված է, որն իր կողմից զիջումներ չի անելու։ Այսպիսով, իմպիչմենտն այսօր ուղղակի չեմ պատկերացնում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում