Հավանականությունն առավել քան մեծ է, որ մինչ 2026 թվականը չեն լինի ընտրություններ. Հայկ Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Հաշվի առնելով ներկայիս բավական անորոշ ներքաղաքական պրոցեսների շղթան՝ ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ կլինի ճիշտ, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

— Կարծում եմ՝ ամենահավանական տարբերակը այն ժամանակ կլինի, երբ նախատեսված է։ Այսինքն՝ 2026 թ․-ին։ Իմ կարծիքով՝ հավանականությունն առավել քան մեծ է, որ մինչ 2026 թվականը չեն լինի ընտրություններ։ Իսկ որպեսզի մինչ 2026 թվականը տեղի ունենան արտահերթ ընտրություններ, կարեւոր է, որ համապատասխան աշխատանք կատարվի՝ հաջողության հասնելու համար։ Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր ուզում են իշխանությունը վերցնել՝ եթե իրենց աշխարհաքաղաքական օրակարգը լինի նույնը, ինչ Փաշինյանինն է, ոչինչ չի փոխվի: Իսկ այսօր ընդդիմության եւ իշխանության աշխարհաքաղաքական օրակարգը մեծ հաշվով նույնն է։ Օրինակ, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպում են ԱՄՆ դեսպանի հետ, Եվրոպական միության դեսպանի հետ։ Այն մոտեցումները, որոնք իրենք արտահայտեցին, կարեւորումն էր Եվրամիության դերի՝ տարածաշրջանային անվտանգության գործում։ Փաշինյանն էլ է կարեւորում նշված կառույցի նշանակությունն այդ գործում։ Ստացվում է այնպես, որ եթե մոտեցումներում չլինեն տարբերություններ, կարծում եմ՝ հաջողության հասնելու հավանականությունն էապես կփոքրանա։ Հիմնական գերխնդիրը սա է, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ եւ հայ-ադրբեջանական կարգավորումներում։ Դրանք աշխարհաքաղաքական գործընթացների հետեւանքներն են։ Հետեւաբար, չենք կարող խուսափել։ Ներքաղաքական եւ տարածաշրջանային հարցերը քննարկել՝ առանց անդրադառնալու Ռուսաստան-Արեւմուտք հարցերի համատեքստին, եւս ճիշտ չէ։

— Պարոն Այվազյան, իսկ ի՞նչ կլինի, եթե խորհրդարանական ընդդիմությունն ի վերջո մանդատները վայր դնի:

— Մեծ հաշվով եթե նկատի առնենք, որ մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում Ռուսաստան եւ Արեւմուտք բախումն է գնում եւ այստեղ Հայաստանին Արեւմուտքը պարզապես փորձում է զոհաբերել՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, ապա ի՞նչ կարելի է ենթադրել։ Բնականաբար զոհաբերվելու ենք։ Չեմ կարծում, որ մանդատները վայր դնելը եւ ներքաղաքական որեւէ ներիրավական գործընթաց կարող է խափանել այդ հզոր ուժային կենտրոնների որոշումները։ Եթե իսկապես մանդատները վայր դնելուց կախված լինեն ԱՄՆ-ի ծրագրերը՝ Հայաստանում եւ տարածաշրջանում հաստատ իրենք կկանխարգելեն այդ գործընթացը։ Նկատի ունեմ, որ ոչ մի կերպ չեն կարող ազդել եւ Արեւմուտքում հիմար չեն, որպեսզի որեւէ մանդատ վայր դնելու պատճառով հանկարծ իրենց ծրագրերը չկատարեն։ Բնականաբար, իրենք դա էլ են նկատի առել։ Նրանք բոլոր հնարավոր սցենարներն արդեն հաշվարկել են եւ շատ հստակ կերպով գիտեն, որ եթե նման բան տեղի ունեցավ, ապա իրենց քայլերն ինչպիսին են լինելու։ Այս դեպքում իրենք գիտեն, թե Հայաստանի համար ի՞նչ է նախատեսված եւ հաշվարկել են բոլոր սցենարները։ Նույնիսկ բացառությամբ անալիտիկ կենտրոնների, որոնք դա արել են ավտոմատ կերպով, քանի որ հատուկ ծրագրեր կան, որոնք հաշվարկում են։ Այնպես որ, մանդատները վայր դնելը կամ չդնելը աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ծրագրերը չեն խափանի։ Այստեղ այլ քայլեր են անհրաժեշտ։ Մասնավորապես՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցում հստակեցնել դիրքորոշում եւ, ըստ դրա, ձեւավորել հասարակական կարծիք եւ դրանից բխելով արդեն կառուցել մեր բոլոր ծրագրերը։

— Այժմ ինչպիսի՞ գաղափար պետք է դնել պայքարի հիմքում, որպեսզի հանրությունը ավելի լայն մասշտաբով մասնակցի հանրահավաքներին:

— Հարցն այն է, որ մեզ նման երկրներում, առանց տեխնոլոգիաներ կիրառելու, հնարավոր չէ ինչ-որ հաջողության հասնել։ Ով ուզում է լինի, եթե որեւէ մեկն այս ասպարեզ է եկել եւ որոշակի չափով փողոցային պրոցես է սկսել՝ նա ուզած, թե չուզած, պետք է այդ քարոզչական տեխնոլոգիաները կիրառի։ Առանց այդ տեխնոլոգիաների կիրառման՝ հասարակությունն ուղղակի չի մասնակցի հավաքներին։ Ցավոք սրտի, մարդիկ ոչ թե գաղափարների հետեւից են գնում, այլ փիառի հետեւից։ Այս պահին դեռեւս անհայտ է, թե ի՞նչ գաղափար պետք է լինի, որպեսզի ժողովուրդը դրա հետեւից գնա։ Այո, այժմ տարբեր էլեմենտներ կիրառվում են, չեմ կարող ասել, թե գունավոր հեղափոխություն է, սակայն քարոզչական քայլեր չեն կատարվում։ Այլ կերպ մարդկանց փողոց բերել, պարզապես, հնարավոր չէ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում