Իսկ «պուզատի» Վիտոն ո՞ւմ հաշվին, ի՞նչ միջոցներով է կապիտալներ ձեռք բերել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն.կարող ա՞ ասի՝իմանանք....

Թեմա

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԼՌԵԼ!!


Հիմա սա ի՞նչ ա նշանակում Վիտոն Արցախցի ա՞.... թե՞ ուղղակի ԴԶՎԱԾ գեներալ...Հայաստանի Հանրապետության հաշվին:
(Առավել մանրամասն՝փակագծերը կբացեմ.հաջորդիվ)…
Հիմա, ի՞նչ ա ասում Արցախը ազատագրած Վիտոն.
Ասում ա.ես որեւէ կառավարությունից տուն չեմ խնդրում, 50 հազար դրամ չեմ խնդրում, ես ՄՈՒՐԱՑԿԱՆ չեմ…
Արցախցիները դեմ են նմանատիպ որոշումներին:
Հետո էլ ասում ա. ես սեփական բնակարան ունեմ Երեւանում, ու ինքն իրեն հարց ա տալիս. թե բա Կառավարության հաշվին ե՞մ բնակարան ձեռք բերել:

Հ.Գ1
Բա մի քանի օր առաջ էդ էի էլի ասում գեներալ Վիտո. ում հաշվին, ի՞նչ միջոցներով եք կապիտալներ կուտակել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն:
Երկրորդ՝ ով է Ձեզ իրավունք տվել հայրենիք, տուն, տեղ, ապրուստի միջոց կորցրած ԱՐՑԱԽՑՈՒՆ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ հետ համեմատել…այն դեպքում, երբ բազում ԱՐՑԱԽՑԻՆԵՐ ձեր հնարավորությունը չեն ունեցել, բնակարանների կապիտալների տեր չեն դարձել, ու բնականաբար ձեր մատնանշած 50 հազար դրամը՝ հիմա շատերի համար գոյատեւելու միջոց է դարձել:
Երրորդ՝ անվանական, փաստարկված նշեք, հայտարարեք «մեր աչքը մտցրեք», թե քանի՞ ԱՐՑԱԽՑՈՒ խնդրի, պրոբլեմի մեջ եք խորամուխ եղել, քանիսին եք որեւէ կերպ օգնել, օրինակ երբ նույն Արցախցի տղամարդը դրսում էր գիշերում....դուք ի՞նչ էիք զգում այդ պահին՝որպես Արցախն ազատագրած գեներալ, եւ ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք դուք.....երբ ակամայից չասեմ, թե Արցախցի տղամարդն ինչ կարգավիճակում էր հայտնվել:
Ում համար...50, 100.....-ը թեմա չի..... ում համար գոյության պայքար ա…
Չորրորդ.
մինչ այսօր էլ բազում Արցախցիներ մեզ տասնյակ նամակներ են գրում… ամենատարբեր խնդիրների մասին ահազանգում ԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ… հիմա ի՞նչ. էդ մարդիկ ըստ պուզատի Վիտոյի մուրացկան ե՞ն....
Ասեմ ավելին բազում մարդիկ, օրինակ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, անհատներ անշահախնդրորեն ձեռք են մեկնել այն բոլոր Արցախցիներին, որոնց խնդիրների մասին բարձրաձայնել ենք՝ այն չհնաձնելով մամուլի էջերին, որպեսզի քո պես մտածող "մեծապատիվ" Վիտոները տնավեր ու բնավեր դարձած Արցախցուն մուրացկանի տեղ չդնեն:


Հ. Գ2

 

ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ


ՊԱՏԱՍԽԱՆ պիտի տան անհայրենիքները բոլոր. բոլորն անխնա…ովքեր հազար թելով շաղկապված՝ դավեցին, մսխեցին, կուլ տվեցին «խժռեցին» ու կորցրեցին մեր հազարավոր հայորդիների արյամբ շահած ու պահած Արցախ Աշխարհը:
Պարտության ՍԻՄՎՈԼ Նիկոլը պիտի հեռանա ԱՆՀԱՊԱՂ,ՍՏԻ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ "ՎԵՐՋԸ" ԵԿԵԼ է Նիկոլի ռազմա-քաղաքական էլիտան վաղուց է իրեն սպառել. այդ մասին ասել եմ 2020 թվականից սկսած, եւ հիմա էլ պնդում եմ նույնը!! Բայց գործընթացին զուգահեռ…միլիոնատերի համբավ ունեցող, ու այսօր լուսանցքում հայտնված գեներալները ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որոնք կարող են արժանապատիվ Արցախցուն, ով իր տեսակով Վիտո չէ…հարվածի տակ դնել:
Եւ ի միջի այլոց. ի վերջո. դուք «կոնին» դրել էիք
Ձեր ճնշող փառասիրության շարժիչ ուժը՞՝ Ձեզ նյութական հաջողություն բերելու համար, թե՞ այլ տեղ «փնտրել շան գլուխը», Վիտալի Բալասանյանի կապիտալների ծագումնաբանությունը ջրի երես հանելու համար…


Ձեր անցած մարտական ուղին, ոչ ոք չի կարող հերքել, չգնահատել… ու քանի որ խոսքը բացվեց ուզում եմ հարցնել. այդ ինչպե՞ս ստացվեց, որ ԿՈՄԱՆԴՈՍԸ,  ում անունը միշտ է գրվելու մեր պատմության փառահեղ էջերում, երբեք ու երբեք մինչեւ կյանքի վերջ…. այդպես էլ ձեր պես ճոխությունների մեջ չապրեց:

 

ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆ 

 
 

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)