«Փաստ». Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակեցին «Կոլցո» գործողությունը Կիրանցի ու, ընդհանրապես, հայ ժողովրդի դեմ: Հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ոստիկաններ հաստաբեստ «կենդանի» պատով փակել էին Կիրանց (ու ոչ միայն) տանող ճանապարհները, արգելափակել Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժը՝ այդ ամենը պատճառաբանելով ինչ-որ «սահմանապահական աշխատանքներ» իրականացնելու գործընթացով: Դա բազմաթիվ մեկնաբաններ որակում են որպես Կիրանցի բլոկադա՝ նկատելով, որ ոստիկանական լայնածավալ գործողության առանցքային նպատակը Կիրանցի ու մյուս սահմանամերձ գյուղերի հայ բնակչությանը հոգեբանական ահաբեկման ենթարկելն է, ճնշելը, ըստ էության՝ հայկական հողերը թշնամուն հանձնելն սպասարկելը:

Մինչ այս, մինչ այն, երեկ որոշեց իր գոյության մասին հիշեցնել նաև Փաշինյանի արդարադատության նախարարությունը՝ երկարաշունչ պարզաբանումներ տարածելով «սահմանազատման գործընթացի» վերաբերյալ ու «մոլորեցնող» որակելով հողատվության այս ընթացքը քննադատող մասնագետների փաստարկված դիտողությունները: Փաշինյանի արդարադատության նախարարությունն, ըստ այնմ, արդարացնում է իր ղեկավար վարչապետի քմահաճույքով կատարվող շարունակական հանձնողականությունը:

Այդ պարզաբանման ցանկացած կետ է խոցելի, բայց ամենից տարօրինակը իշխանության կողմից թշնամուն հանձնվող հայկական տարածքներում գույքի վերաբերյալ մասն էր, օրինակ՝ այն, որ կիրանցեցիների ունեցած կադաստրի վկայականները... գործնականում անիմաստ թղթի կտորներ են, որովհետև... անճշտությունների վրա արված պետական գրանցումներ են և այլն, և այլն: Մյուս «հակափաստարկն» ընդհանրապես զավեշտից զավեշտ է, թե՝ «նոր սահման չի գծվում», այլ... վերարտադրվում է:

Բայց նույնիսկ դա չէ էականը, այլ այն, որ փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները, որ, ի դեպ, սնվում են ՀՀ հարկատուներիս միջոցներով, ադրբեջանական զավթիչներից ու ցեղասպանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ և ուժգին են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջ:

Ու նման «փաստարկներով» նույնպիսի հաջողությամբ կարող են հիմք ստեղծել՝ վաղը, մյուս օրը Հայաստանի այլ տարածքներ ևս ադրբեջանական թուրքերինը համարելու և հանձնելու համար: Թե չէ՝ ինչ օրենք, ինչ Սահմանադրություն, ինչ օրինականություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ե՞րբ է նման «մանր-մունր» բաների հետևից ընկել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում