Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան

Թեմա

Հարևան և բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և իրանցի մի քանի այլ գործիչների մահը նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով ցնցել է աշխարհն ու հատկապես մերձավորարևելյան ռեգիոնը։ Այս աղետալի ու ողբերգական պատահարն իրանաադրբեջանական սահմանին Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո, կամ քննարկվող մեկ այլ վարկած՝ մահափորձը, կարող է դառնալ աշխարհաքաղաքական նոր և ավելի ծանր ցնցումների մեկնարկ՝ Հայաստանի Հանրապետության անմիջական հարևանությամբ։

 

Ռաիսիի ուղղաթիռի կործանումը ոչ միայն ողբերգական լուր է հայ ժողովրդի համար, այլև հնարավոր տագնապալի ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրադարձությունների մեկնարկի ազդանշան, քանի որ գաղտնիք չէ՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանի բարձր ղեկավարությունն իրեն դիրքավորել է՝ որպես ՀՀ բնական դաշնակից՝ ՀՀ անվտանգությունը որակելով որպես սեփական անվտանգություն: Իրանը՝ ի դեմս իր ղեկավարության, հանդես էր գալիս ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դիրքերից, հայտարարում իր կարմիր գծերի մասին, պատերազմից հետո արտգործնախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի մասնակցությամբ Իրանը հյուպատոսարան բացեց Կապան քաղաքում, առաջարկեց Ադրբեջանին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին այլընտրանք հանդիսացող ճանապարհ Իրանի տարածքով՝ այդ հարցում պաշտպանելով և աջակցելով ՀՀ դիրքորոշումներին ու շահերին։

 

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ գործող իշխանությունները վերջին երկու տարվա ընթացքում ավելի ակնհայտ ու ինտենսիվ սկսեցին հայացք նետել դեպի Արևմուտք՝ ՀՀ-ում տեղակայելով եվրոպացի դիտորդներին, որոնց վերաբերյալ Իրանի իշխանություններն անդընդհատ հայտարարություններ էին անում և իրենց դժգոհությունն արտահայտում, այնուամենայնիվ, Իրանի իշխանությունների կողմից «կարմիր գծերը» չփոխվեցին։ Այդ մասին վերջերս իր մի քանի անդրադարձներում հայտարարեց նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

 

Ուշագրավն այն է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին այս տարի նախատեսում էր հայ-իրանական սահմանային հատվածում հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին ավելի վաղ 168․am-ը գրել էր՝ նշելով, որ այցը պետք է կայանար մինչև ապրիլի 13-ը՝ մինչ Իրանի հակաիսրայելական ծավալուն հարձակման օպերացիան, սակայն իրանական կողմը հետաձգել էր այցը՝ գուցե պայմանավորված նաև ապրիլի 5-ին Փաշինյան-Միշել-Բլինքեն բանակցություններով, ապա կրկին, մեր տեղեկություններով, ապրիլի կեսից սկսել էին նոր ժամկետի համաձայնեցման և այցի նախապատրաստական աշխատանքները։

Եվ, ըստ 168․am-ի հավաստի աղբյուրների, ճիշտ է նաև տեղեկությունը, որ մայիսի 19-ին իրականում նախատեսվում էր Ռաիսիի այցը Հայաստան՝ մասնավորապես հայ-իրանական սահման, և հանդիպումներ ՀՀ իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, այցի նախապատրաստական աշխատանքները պետք է սահմանին՝ հանդիպման վայրում, սկսվեին դեռ անցյալ շաբաթվա ընթացքում, սակայն վերջին պահին՝ շաբաթվա սկզբին, այցը չեղարկվել է, բնականաբար, նախապատրաստական աշխատանքները՝ ևս։

 

Հարկ է նշել, որ Փաշինյան-Ռաիսի սպասվող հանդիպումը, ըստ էության, լինելու էր Փաշինյան-Ռաիսի առաջին շփումն ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ հանդիպումից, ինչպես նաև հայ-ադրբեջանական իբրև թե սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո։ Ակնհայտ է, որ այցի օրակարգում լինելու էին Հայաստան-Արևմուտք հարաբերությունները, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի են անհանգստացնում իրանական կողմին։

 

Հիշեցնենք՝ 2023թ. դեկտեմբերի 20-ին կայացել էր Փաշինյան-Ռաիսի վերջին հեռախոսազրույցը։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, մտքեր էին փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ։ Իրանական պետական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ռաիսին մասնավորապես ասել էր, որ իր երկրի քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ մնում է անփոփոխ՝ Թեհրանը սատարում է այդ տարածաշրջանի հետ կապուղիների բացմանն ուղղված ցանկացած միջոցի՝ հավատարիմ մնալով բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին։ Նա նաև զգուշացրել էր Փաշինյանին, որ պետք է թույլ չտալ, որ Կովկասը վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի` ընդգծելով, որ Կովկասի հետ կապված հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և հեռու արտաքին միջամտությունից: Իրանի նախագահն անընդունելի էր համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։

 

Ռաիսի-Փաշինյան վերոնշյալ հեռախոսազրույցին հաջորդել էր ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի այցը ՀՀ, որտեղ նա ՀՀ կառավարությանն առաջարկեց դառնալ ռեգիոնալ կարգավորումների երաշխավորը, սակայն Իրանի այս առաջարկը կարծես ՀՀ իշխանությունները չողջունեցին՝ ակնկալելով երաշխիքներ Արևմուտքից, որն Ադրբեջանը մերժեց։

https://iravunk.com/sim/?p=283892&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ