«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխ
ՍպորտIravunk.com-ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել վերջերս Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած Բազկամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե ու բրոնզե մեդալներ նվաճած, Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն, Աշխարհի փոխչեմպիոն ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
- Մասնակցում էին տարբեր երկրների, 29 երկրի ուժեղագույն բազկամարտիկ ներ։ Ամենաուժեղը Վրաստանի, Ուկրաինայի և Հունգարիայի ներկայացուցիչներն էին։ Մասնակիցներ կային նաև Թուրքիայից ու Ադրբեջանից, սակայն նրանք չկարողացան հասնել մինչև եզրափակիչ փուլ։ Ես ձախ ձեռքով հաղթեցի, իսկ աջով երրորդ տեղը գրավեցի։ Այդպես նվաճեցի ոսկե ու բրոնզե մեդալներ։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։Այս դժվարին ժամանակներում հայ ազգը իսկապես շատ ունի մեր հաղթանակների կարիքը։ Այս մրցաշարը վարկանիշային էր, սրանով հնարավորություն ստացա մասնակցելու Թուրքիայում կայանալիք միջազգային մեծ մրցաշարի։ Մտավախություն չունեմ, որովհետև առաջին անգամ չեմ մասնակցում մրցաշարի Թուրքիայում։ Հետո Աշխարհի առաջնությունը կլինի, չգիտեմ, կկարողանամ մասնակցել, թե ոչ. ցավոք, պետական աջակցություն չենք ստանում։ Հենց այս խնդրի պատճառով էլ շատ լավագույն բռնցքամարտիկներ չեն կարողանում մասնակցել նման առաջնությունների։
- Ինչ վիճակում է բազկամարտը Հայաստանում։ - Բազկամարտը մեր երկրում և ամբողջ աշխարհում շատ մեծ զարգացում ունեցող մարզաձև է համարվում, բայց լավ կլիներ, որ այն լիներ նաև որպես Օլիմպիական մարզաձև, պետական աջակցություն լիներ։
- Շնորհակալություն, Վաչագան, մեզ ժամանակ տրամադրելու համար ։-Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

