Որ դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահին
Հանդիպում«Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել, որպես վարչապետի թեկնածու, որովհետեւ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ ՀՀ Սահմանադրութունը այդ ամենը խիստ կարգավորում է վարչապետի թեկնածուն պետք է առնվազն վերջին չորս տարվա մեջ լինի միայն ՀՀ քաղաքացի Հետեւաբար ինքը չի կարող առաջադրվել, չնայած ինքը մի երկու առիթով ասել է, որ դա չպետք է խոչընդոտ լինի։ Գիտեք զարմանալին այն է, որ ինքը իր շուրթերից հնչեցնում է անընդհատ ճշմարտության, արդարության մասին, բայց փաստորեն արդարության համար ուզում է պայքարել անարդարություն անելով, դու չես կարող ճշմարտության համար պայքարես ստելով, չես կարող օրինականության համար պայքարես օրենքները խախտելով։ Այդպես չի լինում, որ հակաօրինականության ճանապարհով օրինականություն հաստատվի, չկա նման բան»,-անդրադառնալով վարչապետի պաշտոնում Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին լուրերին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը։
-Պարոն Աղազարյան, քննարկվում է նաեւ, որ Բագրատ Սրբազանի առաջադրման անհնարինության դեպքում հնարավոր է առաջադրվի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ի դեպ, նաեւ եւս նշել է, որ Կաթողիկոսի օրհնության դեպքում պատրաստ է։
-Հա դե, հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի իրենք որպես քաղաքական ուժեր միավորվեն եւ պատրաստվեն 2026թ․-ի ընտրություններին։
-Այսինքն իշխանափոխության վտանգ չե՞ք տեսնում, մինչեւ 2026թ-ը։
-Չէ, ես մի տարբերակ տեսնում եմ, դա արյունահեղ հեղաշրջման ճանապարհով , այո, իշխանություն կարող են վերցնել եւ այդ դեպքում Բագրատ Սրբազանը կամ Աջապահյանը հնարավորություն կունենան դառնալ ժամանակավոր վարչապետի պաշտոնակատար։ Այսինքն արյունոտ հեղաշրջման ճանապարհը ես չեմ բացառում, առավելեւս, որ այսօր Բագրատ Սրբազանի շուրջ հավաքված ուժերը այդ ճանապարհն են փափագում գրեթե չորս տարի շարունակ։ Որովհետեւ իրենք գիտեն, որ այսօր ընտրություններով հաջողության հասնել չեն կարող։
-Պարոն Աղազարյան մայիսի 26-ին շարժումը պատրաստվում է մեծ հանրահավաքի, համենայնդեպս, այդպես հայտարարվել է, ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Ես չեմ կարծում մայիսի 9-ի հանրահավաքի չափ մասնակություն ապահովվեն, որովհետեւ ես մի քանի անգամ ասել եմ, որ այդ հանրահավաքի 70 տոկոսը բերված կամ ֆիննանսական կամ այլ լծակների արդյունքում, որը այդ պահին մաքսիմալ ձեւով օգտագործվել էր։ Եվ հետեւաբար չեմ կարծում, որ կարող են նույնռեսուրսը ապահովվել։ Բայց այնուհանդերձ, եթե հավաքվի մեր հայրենակիցների մոտ 150 հազար մարդ, այդ ժամանակ կարելի է ինչ-որ բաների շուրջ մտածել։
-Պարոն Աղազարյան, Ձեր ընդդիմադիր գործընկերները խոստանում են թեժ քառօրյա։
-Ես որքան գիտեմ, որ նրանք իմպիչմենտի հարցը օրակարգ մտցնելու համար անգամ ստորագրություն չեն հավաքել։ Տեսակետ է հնչել, որ ընդդիմությունը մանդատները վայր դնի, բայց դա էլ իմպերատիվ չի, չկա նման նորմ, որ եթե ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից, ապա արտահերթ ընտրություններ կայանան։ Այլ բան է, որ եթե իրենք մանդատները դնեն, մենք մտածենք ու նպատակահարմար գտնենք գնալ արտահերթ ընտրությունների։
-Այսինքն խորհրդարանական չգնաժամ չի՞ առաջանա։
-Կառաջանա մի փոքր քաղաքական չգնաժամ, բայց ոչ խորհրդարանական։Խորհրդարանի ձեւավորման ժամանակ պետք է ապահովվի 1/3։ Այնպես որ ընդդիմադիրների այս սցենարն էլ անիրատեսական է։
https://iravunk.com/sim/?p=283751&l=am/

