Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը

Հանդիպում

Վրաստանում շարունակում են հետաքրիր զարգացումներ ընթանալ։ <<Օտարերկրյա գործակալների մասին>> օրենքն ընդունվեց երրորդ ընթերցմամբ` չնայած արևմուտքից եկող աննախադեպ ճնշումներին։ Օրենքի ընդունման նախօրեին Վրաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը և ցանկություն հայտնել Հանդիպելու Բիձինա Իվանիշվիլի հետ, բայց մերժվել։ Սա նույն Օ՛Բրայենն է, ով մեր արևմտամոլների կողմից ներկայացվում էր որպես Բայդենի ադմինիստրացիայի զորեղ խոսափող։ Ավելին, Օ՛Բրայենի համար Իվանիշվիլիի մերժումն այնքան անսպասելի էր, որ հենց Վրաստանում հրավիրել է մամուլի ասուլիս և սպառնացել երկրի նկատմամբ կիրառել տնտեսական պատժամիջոցներ։ Ներքաղաքական ինչ զարգացումներ են տեղի ունենում Վրաստանում «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել  Վրաստանի խորհրդարանի մի քանի գումարման նախկին պատգամավոր, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԴԻՑ (ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ), ով հետեւյալ իրավիճակը ներակայացրեց․

-Սկսենք նրանից, որ այդ օրենքը մեզ մոտ ներկայացվում է որպես ռուսական օրենք, բայց ռուսական հետք անգամ չկա այդ օրենքում, եթե ինքներդ էլ կարդաք, ծանոթանաք՝ կհասկանաք։ Այդ օրենքը ժողովրդավարական երկներին հարիր օրենք է, որը հորինել են 20-րդ դարի 30-ական թվականներին, պաշտպանվելով Հիտելերի սպառնալիքներից ուղղված դեմոկրատական երկրներին։ Այդ օրենքը գործում ԱՄՆ-ում, այ՛ո ՌԴ-ում եւ շատ այլ երկրներում։ Այդ օրենքի հիմնական նպատակն այն է, որ ինչ ֆիննանսական հոսքեր, որ գալիս են արտասահմանից պետք է ներկայացվեն այդ գումարների ծախսի հաշտվետվությունը մինչեւ վերջին լումման։ Իհարկե, յուրաքանչյուր ընկերություն, անհատ ձեռնարկատեր ուրախ կլինի, որ դրսից հոսող գումարները չվերարհսկվեն, ու սա նման մտածելակերպ ունեցող անձանց համար լուրջ խնդիր է։ Սա է հիմնական բողոքի ալիքի խնդիրը,  մեզ մոտ երեսուն տարի եւ ասել հասարակությունը բաժանված է երկու մասի եւ այդ ճեղքվածքը պարբերաբար սրվում է։

-Պարոն Բայբուրդ, հայ համայնքը որքանո՞վ է ընդգրկված այդ բողոքի ցույցերին։

-Հայ համայնքի ութսունհինգ տոկոսը պետության կողմն է, տասնհինգ տոկոսը, այ՛ո, երեւում են ընդդիմության շարքերում, բայց մասսայական տարածվածություն չունեն։ Եվ սա նորմալ է, որովհետեւ Վրաստանում հարգում են այլախոհությունը։ Շատերն էլ, ովքեր սկզբում մասնակցում էին  այդ ակցիաներին, այսօր հիասթափված են ակցիայի կազմակերպիչների խուլիգանական դրսեւորումներ ունեցող գործողություններից։ Այնպես որ ընդդիմադիրները իրենց գործողություններով կորցնում են իրենց էլեկտորատին։ Վրաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի համար այդ օրենքը ընդամենը լավ առիթ էր քաղաքական նավը ճոճելու համար։

 

https://iravunk.com/sim/?p=283698&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ