Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրը

Հանդիպում

-Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում հայաստանյան իրադարձություններին, բողոքի ակցիաներին, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, ով հետեւյալ նկարագրեց․

-Հայաստանյան անցուդարձերը ընդհանրապես արձագանք չեն գտնում Թուրքիայի մեջ։ Երկրի ներքին քաղաքական օրակարգը այնքան հագեցած է, որ տեղական ԶԼՄ-ները լցված են ներքին քաղաքական անցուդարձով։ Հենց այս պահին ավարտվեց Քրդական ազատագրական կուսակցության դեմ դատավարությունը եւ բավականին ծանր մեղադրանքներ կայացան քուրդ քաղաքական գործիչների դեմ։ Մի կողմից խոսվում է երկրում բեւեռացումը նվազելու, քաղաքակիրթ քաղաքական դաշտ ստեղծելու մասին, մյուս կողմից կոշտ քաղաքականություն է տարվում ընդդիմախոսների նկատմամբ։ Հետեւաբար Թուրքիայի մամուլը առհասարակ չի անդրադառնում ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի  ցույցերին եւ առհասարակ արտաքին քաղաքական անցուդարձերին։ Որոշ չափով արձագանք գտավ Վրաստանի անցուդարձը, բայց դա էլ այնքանով որքանով։ Սա է պատկերը, տեղի ժողովրդին առանձնապես չի հետաքրքրում արտաքին անցուդարձը, անգամ ներքին՝ մարդիկ այսօր ապրուստի հացի խնդիր ունեն եւ, ըստ այդմ մարդկանց բացառապես հետաքրքրում օր-օրի աճող գնաճը։ Հիմնական սննդամթերքն արդեն դարձել է անհասանելի շարքային քաղաքացիների համար, ցածր աշխատավարձները, թոշակները բավարարում են զուտ, որ մարդիկ սովամահ չլինեն։ Այս իրավիճակում, բնականաբար, որ բոլոր արտաքին եւ ներքին անձուդարձերը անհետաքրքիր են տեղի ժողովրդի համար։

-Թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ նախագահ Էրդողանին զգուշացրել են ուժային կառույցների շարքերում հեղաշրջման փորձի նախապատրաստման հավանականության մասին։ Որքանո՞վ է սա լուրջ և կա՞ նման վտանգ։

-Սա ուղղակի անհեթեթություն է, թե մի քանի ոստիկան հեղաշրջում կարող է իրականացնել Էրդողանի դեմ , սա գալիս է կառավարական շրջանակներից եւ Գորշ Գայլերի ներկայացուցիչների կողմից։ Էրդողանի եւ Գորշ գայլերի կուսակցությունը յուրաքանչյուրը յուրովի փորձում է ամրապնդել դիրքերը՝ թե՛ ոստիկանության, թե՛ բանակի, թե՛ դատական համակարգում։ Այդ լուրը շրջանառության մեջ դրվեց, երբ ձերբակալվեց հայտնի քրեական հանցագործ, ով սերտ կապեր ուներ նախկին ՆԳ-ն նախարարի հետ։ Նոր ՆԳ նախարարը սկսել է հաշիվներ մաքրել, այդ տեղեկատվությունն էլ այդ հաշիվները մաքրելու տրամաբանության մեջ  է։ Վրեժխնդրության փորձեր են իրականացվում, բայց նախագահ Էրդողանի կամ կառավարության դեմ հեղաշրջումը անհեթեթություն է, ընդամենը դերաբաշխման խնդիր է այսօր տեղի ունենում Թուրքիայում, յուրաքնչյուրը փորձում է իր դիրքերը ամրապնդել։

-Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում ասել է, որ Իսրայելը ծրագրում է օկուպացնել Թուրքիան։ Ուստի, ըստ նրա, կարևոր է Գազայում աջակցել Համասին, հակառակ դեպքում հրեաները կգան Ստամբուլ և Անկարա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Էրդողանի հայտարարությունը։

-Դարձյալ անհեթեթե պնդում է, որ Իսրայելը կարող է օկուպացնել Թուրքիան, բոլոր տրամաբանություններից դուրս պնդում է,  նման հավանականություն անգամ գոյություն չունի։ Այ՛ո, Իսրայելը վայելում ԱՄՆ-ի աջակցությունը եւ ըստ այդմ կարող ենք ասել, որ Իսրայելը ունի ազդեցության գոտի Թուրքիայում, եւ կարիք չունի Թուրքիան օկուպացնելու։ Նման պնդումները ուղղված են ներքին լսարանի համար, Իսրայելը չի կարող Թուրքիան օկուպացնել՝ ո՛չ աշխարհագրական, ո՛չ ռազմավարական առումով։ Բայց, այ՛ո, Իսրայելը շատ հանգիստ կարող է Թուրքիային լրջագույն խնդիրների առաջ կանգնեցնել, բայց նշենք, որ Թուրքիան եւ Իսրայելը 1948թ․-ից սկսած մինչ օրս շատ կարեւոր գործընկերներ են, երկուսն էլ որպես ԱՄՆ-ի գործիքներ միմյանց հետ ջերմ հարաբերություններ ունեն։ Այնպես որ գործնականում Թուրքիան եւ Իսրայելը եւ այսօր իրենցից անբաժան Ադրբեջանը միմյանց հետ համագործակցող պետություններ են եղել են եւ կան։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում