Նիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-ից

Տեսանյութեր

ՀՀ Կառավարության շենքի մոտ մայիսի 16-ին Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հերթական բողոքի ակցիայի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցներից ոմն Վալերի Մանուչարյան սադրանք է հրահրել ընդդեմ «Կամք»-ականների, ինչը փաստում են լրատվամիջոցներում առկա տեսանյութերը: Սակայն, ոստիկանությունը բերման է ենթարկել ոչ թե Վ. Մանուչարյանին, այլ՝ է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին, ինչպես նաեւ Սերգեյ Ամիրխանյանին, Մինաս Նովշադյանին, Տարոն Դավթյանին, Միքայել Հովհաննիսյանին: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, որոշում է կայացվել առերեւույթ խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Վ. Չախալյանին եւ մյուս 4 անձանց ձերբակալել 72 ժամով:

«Իրավունք»-ը փաստաբան ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ տեղեկացավ, որ փաստաբանական թիմով ստանձնել են ձերբակալված բոլոր «Կամք»-ականների պաշտպանությունը: Նա տեղեկացրեց, որ 72 ժամը ավարտվում է կիրակի օրը՝ մայիսի 19, ժամը՝ 12:30-ին: Իսկ թե ինչ վիճակում են տղաները, կարճ պատասխանեց. «Մարտական»:

Անդրադառնալով ձերբակալության հիմքերին՝ Վ. Հովհաննիսյանը տեղեկացրեց հետեւյալը. «Դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, քննչական գործողություններ են կատարվում: Այսօր կորոշվի հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը: Ընդամենը կա կասկած, թե եղել է խուլիգանություն եւ ֆիզիկական ներգործություն, մինչդեռ անգամ ձերբակալման հիմքն է ոչ իրավաչափ: Մենք ունենք այս պահին բարձր հավաստիության ապացույց՝ տեսանյութ, որը եթե մեկնաբանենք եւ վերլուծենք, ակնհայտ է, որ այդտեղ չկա անօրեն արարքի հատկանիշներ: Բայց եթե անգամ պարոն Չախալյանին ծայրահեղ դեպքում փորձեն մեղսագրել ինչ-որ գործողություններ, ապա մյուս չորս անձինք որեւէ գործողություն ընդհանրապես չեն կատարում: Տեսանյութում պարզ երեւում է, որ վեճին որեւէ եղանակով այս մարդիկ չեն միջամտում, սակայն նրանք եւս նույն կասկածանքոով ձերբակալվել են 72 ժամով: Այս ամբողջ գործընթացը իրավաչափ չէ, ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը»:

Ի դեպ, նշենք, որ առերեսում է տեղի ունեցել Վահագն Չախալյանի եւ ակցիայի ժամանակ սադրանք հրահրած  ՔՊ-ի ակտիվիստ Վալերի Մանուչարյանի միջեւ:

«Հետագայում կմանրամասնեմ, թե ով է այդ անձը ու ինչ նպատակով էր եկել այդտեղ, ում նկատմամբ իբրեւ պարոն Չախալյանը գործողություններ էր կատարել: Բավական է ուսումնասիրեք նրա ֆեյսբուքյան էջը, այն ձեզ կհուշի, թե ով է այդ անձը: Միայն նշեմ, որ նա առերեսման ժամանակ պնդել է իր ցուցմունքը, որոնք ամենեւին չեն համապատսխանում տեսանյութում ներկայացվող ֆիկսված իրադարձություններին», - մանրամասնեց Վ. Հովհաննիսյանը:

Մեր այն հարցին, թե Վահագն Չախալյանը փաստաբանի միջոցով որեւէ խոսք փոխանցե՞լ է հանրությանը, մեր զրուցակիցը շեշտեց. «Այո՛, փոխանցել է, որ Նիկոլին քիչ է մնացել»:

Լուսանկարները՝ Ալեքսանդր Պատրինի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում