«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Էս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»

Տեսանյութեր
«Եկա պատմեմ այսօրվա հերթական «բեսպրեդելի» մասին։
 
Այսօր առավոտյան պարեկները կանգնեցնում են ընկերոջս մեքենան, ով փողոցով երթեւեկելուց, նկատելով ինձ՝ ձայնային ազդանշան էր տվել։ Բայց հետո պարզվեց, որ խնդիրը ազդանշանը չէր, այլ մեքենայի Արցախյան համարներ ունենալը։ Րոպեների ընթացքում 4 հաշվարկ ոստիկանական մեքենա է մոտենում ընկերոջս, 8 պարեկներից եւ ոչ մեկը զինված չէր տեսաձայնային նկարահանող սարքով, եւ հենց դա ազատություն տվեց նրանց ձեռնարկել սադրիչ քայլեր եւ զրուցել փողոցային բառապաշարով ու գործին չառնչվող հարցերով.
 
- Երեւի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում, հա՞:
 
- Կգնաս էտ սիգնալը Արցախիդ հրապարակում կտաս:
 
- Էս եկել ես միտինգի, հա՞:
 
- Քամի եք խոսում սաղդ:
 
- Էդ մեզնից դողում ես, հա՞, մեքենայից չես իջնում տենանք, թե ոնց ենք խոսում։
 
- Մեքենադ պիտի տուգանային հրապարակ տանենք:
 
Այն հարցին թե ինչ օրինական հիմքով, պատասխանում են, թե հետախուզման մեջ է: Բայց ի՞նչ հետախուզում: Ասում է՝ չգիտեմ, կարող է եւ ըտենց չի, տանենք կպարզենք։
 
Րոպեներ անց, երբ ես մոտեցա ու տեսա կուտակված պարեկների «բազառը», որի հարցադրումները տանում էին ներազգային թշնամանքի ու բախման, հասկացա, որ սա եւս քաղաքական պատվեր է, որը միտում ունի թշնամանք սերմանել ազգի ներսում։ Եթե լռենք «բեսպրեդելը» կթակի բոլորիս դուռը։ Տեղադրում եմ սադրիչներից 2-ի նկարը եւ մի քանի տեսաձայնագրություն։
 
Հ․Գ Հիշեցնում եմ, որ մենք մեր քաղաքական ակցիաների շրջանակներում, հորդորում ենք ոստիկաններին քաղաքական պատվերներ չկատարել, մնալ օրենքի շրջանակներում, իշխանությունները փոխվում են, իսկ արածների համար պետք է պատասխան տալ», - գրել է «Կամք»-ի անդամ ԱՐՄԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան