ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ 7 ԾԱՆՐՈՐԴՈՎ
ՍպորտՄայիսի 22-26-ը, Պերուի մայրաքաղաք Լիմայում կկայանա Ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունը։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի հավաքականները հանդես կգան 7 ծանրորդով։ Աղջիկների պայքարում ելույթ կունենա միայն Մերի Միսակյանը 64 կգ քաշային կարգում։ Տղաների թիմում հայտավորված են Հովհաննես Հովհաննիսյանը 61 կգ, Նարեկ Գրիգորյանը 67 կգ, Սերյոժա Բարսեղյանը 73 կգ, Աշոտ Գասպարյանը 81 կգ, Վալերիկ Մովսիսյանը 89 կգ և Գագիկ Մկրտչյանը գերծանր +102 կգ քաշային կարգում։ Սպասենք մեր ծանրորդների հաղթական մրցելույթներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

