Իշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ներքաղաքական

Իշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից ու իրենց աթոռներից, որոնք զբաղեցնում են, ուրիշ ոչ մի ուժ չունի, սպառված, ձախողված, խայտառակված է։ Եթե այս իշխանության վախը մեծանա, ապա ռեպրեսիաները կարող է մեծացնել, որովհետև վախկոտներից բաղկացած իշխանությունն ամեն գնով փորձելու է կանխել փոփոխությունները, որպեսզի հանկարծ իրենց վախերն իրականություն չդառնան,-անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ընդգծելով․

-Աղոթում ենք հաջողության համար, մաղթում ենք, որ հաջողի, բայց պետք է հասարակությունը ոտքի կանգնի, որպեսզի շարժումը հաջողի, այլապես մենք ինքնին, ուզում եմ, որ սա պարզ հասկանաք, հանուն Եկեղեցու ինչ-որ շահերի համար չէ, որ ուզում ենք այս փոփոխությունը։ Եթե հասարակության մեջ կա պահանջ, Բագրատ Սրբազանը հայտ ներկայացրել է այդ պահանջը բավարարելու Եկեղեցու ու եկեղեցականի ուժականությամբ, եթե հասարակության մեջ չձևավորվի այդ պահանջը, Եկեղեցին որևէ մեղք չունի, Եկեղեցին իր համար առանձին օրակարգ չունի, ինքն ուզում է սպասարկել հասարակության օրակարգը։

– Իսկ մարդկանց թիվը բավարար համարո՞ւմ եք, Սրբազա՛ն։

– Ո՛չ, բավարար չեմ համարում, բայց դա իշխանության ուժի մասին չի խոսում, այլ՝ հասարակության անտարբերության ու անփութության, որոշ խավերի, իհարկե, ու որոշ ֆոբիաների մասին է խոսում՝ այսինչը հանկարծ չգա, նախկինը չգա։ Այս ֆոբիաների մասին է խոսում: 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին